Ի՞նչ կփոխվի սովորողների համար անվճար ֆակուլտետների վերացմամբ
13.02.2019
Պետության կողմից ֆակուլտետների ֆինանսավորման համակարգը փոխվում է:
Կրթության նախարարը ֆինանսավորվող ֆակուլտետների վերացման մասին փոքր հայտարարություն է արել: Մեդեա Լոմիձեն հանրային կառավարման առաջին կուրսի ուսանող է:Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում սովորելը ամբողջովին ֆինանսավորում է պետությունը: Ընտանիքում տնտեսական իրավիճակից ելնելով, մասնագիտությունն ընտրելուց ամենակարևորը ֆինանսավորումն համարեց:
«Շատ էի ուզում հանրային կառավարությունում սովորել, բայց վճարովի էր:Դրա համար պատրաստվում էի ընդունվել տնտեսագիտական բաժին: Բարեբախտաբար, անցած տարի այս ֆակուլտետն էլ դարձավ անվճար: Հուսով եմ, որ կրթության նախարարության հայտարարած փոփոխությունները չեն խանգարի ինձ նման երիտասարդներին»,- ասում է Մեդեա Լոմիձեն:
11-րդ դասարանի աշակերտ Գիորգի Բեռիձեն պատրաստվում է համալսարան ընդունվելուն:Դպրոցի աշակերտը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում պետության կողմից ամբողջովին ֆինանսավորված մասնագիտություն է ուզում ընտրել:
«Կարծում եմ, հանրային կառավարություն կնտրեմ, քանի որ անվճար է:Եղբայր էլ ունեմ, և ընտանիքս 2 ուսանողի ուսման համար վճարել կդժվարանա:Դրա համար այսպիսի որոշում եմ կայացրել»,- ասում է Գիորգի Բեռիձեն:
Երբ Գիորգին ուսանող կդառնա, հենց այդ ժամանակ նոր փոփոխությունների կսկսեն գործել:Անվճար ֆակուլտետների վերացման մասին, Միխեիլ Բատիաշվիլին խոսեց խորհրդարանի նիստի ժամանակ և հայտարարեց, որ ֆինանսավորման ներկայիս գործընթացը ոչինչ չի տալիս և արդյունքների վրա կենտրոնացված չէ: Անվճար ֆակուլտետների ֆինանսավորման համար տարեկան 12 մլն լարի է ծախսվում բյուջեից, Սակայն հարցի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ծրագիրը չի արդարացրել սպասելիքները: Նոր փոփոկությունների վրա նրանք աշխատում են համաշխարհային բանկի փորձագետների հետ:
«Ամեն ինչ կանենք, որպեսզի անվճար ֆակուլտետներ այլևս չլինեն: Պետք է գնանք դեպի նոր համակարգ, որը երաշխավորման համակարգի վերականգնումն ի նկատի ունի:Իսկ այն գումարը, որը ծախսվում էր ֆակուլտետների ֆինանսավորման վրա, կբաժանվեն գնահատման ցուցանիշների վրա, որոնց մասին այժմմտածում են Համաշխարհային բանկի փորձագետների հետ », - ասել է Միխեիլ Բատիաշվիլին:
«Մի քայլ առաջ» -այսպես է գնահատում Միխեիլ Բատիաշվիլիի նոր հայտարարությունը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեքտոր՝ Մակա Բեռիձեն:
«Այսօր համալսարանը պետությունից ֆինանսավորում չի ստանում:Մեր եկամուտը կախված կլինի ուսանողների վճարումներից: Այստեղ կա նաև համալսարանի հիմնական ֆինանսավորման հարցը: Սա ուսումնական հաստատության կայունության հիմքն է: Հստակ կգիտենանք, որ պետությունը ամեն տարի որոշակի գումար կտրամադրի համալսարանին:Այլ բարությունից բացի, համալսարանը կկարողանա ինքնուրույն ընտրել և ֆինանսավորել ֆակուլտետները»,- ասում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեքտոր՝ Մակա Բեռիձեն:
Համալսարանի նոր փոփոխություններին անցնելը տեղի կունենա 2020 թվականին: Կրթության փորձագետներն ասում են, որ փոփոխությունները արդյունավետ կլինեն այն ժամանակ, երբ բարեփոխում անցկացվի բոլոր մասերում: Կրթության նախարարի խոսքով, նախարարությունը բարեփոխումների մասին կներկայացնի սեպտեմբերին և չեն խուսափի արմատական փոփոխություններից: Ըստ նախարարության, բարեփոխումը կներառի կրթության բոլոր 5 փուլերը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.