Geostat-ի հաշվարկմամբ, քաղաքացին գոյությունը պաշտպանել կարող է ամսեկան 175 լարիով
Վրաստանում մեկ մարդուն գոյատևելու համար ամսեկան 175 լարի է հարկավոր:
Գոյատևման համար առնվազն գումարը վերջին հաշվարկումների համաձայն՝ գրանցվեց 175 լարին:Այստեղից 70% սննդամթերքի, իսկ 30-ը մնացած ծախսերի համար է հաշվարկած:
Լիա Ծիքարաշվիլին 4 հոգուց բաղկացած ընտանիքում տնային տնտեսուհի է: Միջին տարիքի կինն ասում է, որ ամսեկան, մոտ 1 200 լարի հարկավոր է: Այս գումարը օգտագործում են միայն սննդամերքի, հարկային վճարումների և դեղորայքի համար: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, չորս մարդուց բաղկացած ընտանիքի գոյատևման համար մինիմումը կազմում է 310 լարի:
«Ընտանիքը 300-400 լարիով չի կարող ապրել:Մեր եկամուտով գոյատևելը բավականին դժվար է»,- ասում է տնային տնտեսուհին:
40-ամյա Մայա Մաիսուրաձեի կյանքը կախված է թանկարժեք դեղորայքից: Այն հաբերի համար, որոնք նա օգտագործում է ամեն օր, ամսեկան վճարում է 250 լարի: Երեք հիգանոց ընտանիքի եկամուտը Մայաի դեղերից բացի, սննդամթերքի և հարկային վճարումների վրա է ծախսվում:
Գոյատևման համար նվազագույն գումարը Վրաստանի ազգային վիճակագրությունում հաշվում են ամեն տարի: Վերջին տվյալներով, աշխատունակ անձը իր գոյությունը պետք է կարողանա պահպանել ամսական 175լարիով:
Geostat- ը նշում է, որգոյատևման նվազագույն աշխատավարձը, հաշվի առնելով գնաճը, հաշվարկվում է օգտագործվող զամբյուղի մեջ ներառված ապրանքների գներով: 2004 թվականին այս գումարը 96,2 լարին էր, 15 տարի անց այս թիվը հասել է մինչև 175-ի:
«Որքանով կհերիքի այս գումարը ընտանիքներին, մեր պարտականություններում չի մտնում: Մենք օգտվում ենք առողջապահության ծառայության 2003 թվականի հրամանից, որում նշված է նվազագույն պարենային զամբյուղը եւ սահմանված են օրական կալորիաները»,- ասում է սոցիալական վիճակագրության վարչության պետ Իրմա Գվիլավան:
Զամբյուղ ստեղծելու համար, Geostat- ը բնակչության ծախսերը ուսումնասիրում է տարին մեկ անգամ եւ հաշվարկում է,թե որքան գումար են ծախսում այս կամ այն սննդամթերքի համար: Վերջին հաշվարկումների մեջ ընդգրկվել է 306 ապրանք:
«Զամբյուղից հանում ենք այն մթերքը, որը պահանջարկ չունի: Օրինակ այս տարի ցուցակից հանել ենք, գյուղի կաթը:Փոխարենը պահանջարկը շատացել է և համապատասխանաբար զամբյուղի ցուցակում ավելացրել ենք հանքային, ոչ գազավորված ջուրը, խաճապուրին, Զամբյուղում պետք է հաշվի առնել տեխնոլոգիական առաջընթացը եւ հաճախորդների ցանկությունը նույնպես»,-ասում է գների վիճակագրության բաժնի պետ՝ Գիորգի Թեթրաուլին:
Գոյատևման համար նվազագույն գումարի նշանակման մեթոդաբանության մասին տեղեկությունները տեղադրված են Geostat կայքում:Սակայն, տնտեսագետի մոտ զարմանք է առաջացրել այն, թե ինչպե՞ս են հաշվել ամսական 175 լարի: Թինա Գելաշվիլին ասում է, որ Միջազգային կազմակերպությունների կողմից, միայն մեկ մարդու ամսական սնվելու համար հաշվարկել են 256 լարի:
«Գոյատևելու համար հարկավոր է սնունդի մի քանի տեսակներ- Հացատեսակներ, կաթը որպես խմիչք, ձու, բանջարեղեն, ձուկ, միս, բուսական սնունդ և այլն:Մարդը օրեկան այս սնունդներից պետք է վերձնի 2 500 կալորիա: Մարդը իհարկե կարող է այս նույն կալորիան ստանալ, ամբողջ օրը միայն հաց ուտելով, սակայն սա հավասարակշռված սնունդ չի համարվում: Պարզ է, որ 175 լարով, մեկ ամիս, լիարժեք սնվել չես կարող»,- ասում է Թինա Գելաշվիլին:
Ըստ նրա, ևս մեկ խնդիր է այն, որ բնակչության եկամուտի մեծ մասը սնունդի համար է ծախսվում: Սնվելուց բացի, մարդուն ամեն ամիս պետք է որոշ գումար՝ առողջապահության, կրթության ինչպես նաև հարկային վճարումների համար:
«Երբ մարդը օրվա ընթացքում ստանում է 1 500 կալորիա, սա արդեն վերածվում է քաղցի: Մեր պետության 70 %-ը այս քաղցի եզրին է»,- ավելացնում է նա:
Վրաստանում նվազագույն ապրելակերպի մասին օրենքն ընդունել են 1997 թվականին:Օրենքի համաձայն՝ այս գումարը սոցիալական ցուցանիշ է, որը օգտագործվում է աշխատավարձերի և թոշակների ճիշտ ծախսման համար: