2012 թվականին բացված արհեստական լճի մոտ ծրագրվում է սառույցից վնասված շատրվանների վերնորոգումը:
Իսկ վնասված զուգարաները անցած տարի են վերանորոգել: Լիճ, որի տարեկան բյուջեն կազմում է 53 000 լարի, 2 տարի առաջ 2 տեսակի ձուկ էին բաց թողել:
![](/images/temp/2019/03/05/0e1bacf07b14673fcdb553da51b999a5.png)
Լճի վերանորոգումը սկսվել է 2015 թվականին և մինչ այժմ շարունակվում է: Ամեն ամիս նրա լուսավորության համար տեղական բյուջեից ծախսվում է 500 լարի: Լճի տարածքում այժմ աշխատում են 7 աշխատակիցներ, որոնց հիմնական պարտականությունն է հոգ տանել տարածքի մաքրության, բնապահպանության և ջրի մասին:
![](/images/temp/2019/03/05/80ca4ee101d7cf153771824cc0b00098.jpg)
Լճի վրա տեղադրված է ամֆիթատրոն, որտեղ կարող են միաժամանակ գտնվել 400 մարդ:
![](/images/temp/2019/03/05/e5b294b70c9647dcf804d7baa1903918.jpg)
Նկարը՝ Շորենա Սուդաձե
2018 թ. Հունվարին Ախալցիխեի քաղաքապետարանը եւ «Ախալցիխեի լիճը» միավորվեցին, որը նախկինում կոչվում էր ջրամատակարարման կենտրոն: Տարածքի ղեկավար՝ Ջեմալ Գիորգաձեի խոսքով, վարչական կառույցի ձախ մասում պատրաստվում են կառուցել նոր՝ երիտասարդական կենտրոն:
![](/images/temp/2019/03/05/11d867796d85db8cad5280ac44cec7c1.png)
Ախալցիխեի լճի մոտ, կարող եք օգտվել 2 ջրային հեծանվերի և 5 նավերի ծառայությունից: Ջրային հեծանվով շրջելու մեկ ժամն արժե 5 լարի:
![](/images/temp/2019/03/05/c0e8517b1fe0b5270f3f41d4b56d6118.png)
Ախալցիխեի լճում մարդկանց բազմությունը բոլորից շատ նկատվում է ամառային օրերին: Այդ ժամանակ տեղացիները և զբոսաշրջիկները լճի շուրջը քայլում են, վազում են, և իրենց ազատ ժամանակը անցնում ընկերների հետ: Ուստի Ախալցիխեի լիճը տեղացիների և զբոսաշրջիկների համար համարվում է ժամանցի ևս մեկ հաճելի վայր: