Գյուղ Զիկիլիայում բողոքում են կեղտոտ ջրի պատճառով
Զիկիլիայում ապրող Վանո Գելաշվիլին ամեն առավոտ ծորակին վիրակապ է փաթաթում, որպեսզի երեխաները ջու խմելու ժամանակ ավազ կամ կեղտ չխմեն:
Բնակչությունն ասում է, որ անպաշտպան ջրահամակարգի պատճառով, ջուրը պղտորվում է և բնակչությունը ստանում է կեղտոտ ջուր:
Ըստ տեղացիների՝ անձրևների ժամանակ արդեն կեղտոտված ջուրը ամռանը չորանում է և բնակչությունը խմելու ջրից բացի, ունենում է նաև ոռոգման խնդիր:
«Կեղտոտ ջուր է գալիս.. վախենում ենք: Երեխաներին ինչպե՞ս տանք այդ ջուրը: Ծորակին բինտ ենք փաթաթում, որ հող և կեղտ չհոսի»,- ասում է գյուղ Զիկիլիայի բնակիչ՝ Իվանե Գելաշվիլին:
«Ջուրը չի զտվում, սարսափելի է: Գյուղում հիվանդությունների թիվն էլ է աճում»,- ասում է Թեմուր Կուրտանիձեն:
Խմելու ջրի խողովակ տեղադրել են գյուղի բնակիչները, սակայն գործն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ գումար չունենալու պատճառով, մնացել է անավարտ:
Բնակչության կարծիքով՝ չզտած ջրում հաճախ հանդիպում է ձուկ, ավազ, մանր քարեր և այլն:
Հոգաբարձու՝ Գրիգոլ Ղամբաշիձեի խոսքով, գյուղում մաքրման աշխատանքներ տարվում են պարբերաբար:
Ստեղծված խնդիրների պատճառով, բնակչության մեծ մասը «աջակցություն գյուղին» ծրագրի սահմաններում, որպես առաջնայնություն նշել է ջրանցքի կարգավորումը:
Ախալցխայի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ Ծինուբան, Գուրկել, Ագարա, Զիկիլիա և Մուգարեթ գյուղերում առաջին փուլի վերանորոգման աշխատանքները արդեն սկսվել են:
Ծրագիրը ֆինանսավորվում է տարածաշրջանում իրականացվող աշխատանքների հիմնադրամից և տեղական բյուջեից:
Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի 2019 թվականի վերջերին, սա նշանակում է Մուգարեթ գյուղի ամբողջ մայրուղու վերանորոգումը:
Չնայած այս ամենին, այն, թե գյուղ Զիկիլիայի բնակչությունը ե՞րբ է ստանալու մաքուր ջուր՝ դեռևս անհայտ է: