Երեք երեխաների մայր՝ Նաթիա Պապավան, Ախալցիխեում, այսպես կոչված փախստականների բնակավայրում է ապրում:
Ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 7:00-ին, որպեսզի երեխաներին կերակրի, դպրոցի համար պատրաստի և մոտ 200 մետր քայլի կենտրոնական ճանապարհով, որպեսզի մինչև դպրոց տանող ավտոբուսի հետ երեխաներին դպրոց ուղարկի:
«Մինաձեի, Ասպինձայի և տեղական գյուղերի ավտոբուսների հետ հաճախ ենք գնում: Տանից շուտ ենք դուրս գալիս, որ անցնող ավտոբուսին հասցնենք: Լավ կլինի, որ տեղական իշխանությունը մեր մասում նույնպես տրանսպորտ նշանակեն»,- պատմում է Նաթիա Պապավան:
Վնասված ճանապարհը և հասարակական տրանսպորտի չլինելը Ախալցիխեի փախստականների թաղամասում ամենօրյա խնդիր է հանդիսանում: Այսպես կոչված «փախստականների թաղամասում» 70 ընտանիքներում մոտ 50 փոքրահասակ է ապրում:
![](/images/temp/2019/03/24/68491a4bc5a8fde721fb867b45206126.png)
Չնայած ճանապարհի խնդրին, Նազիա Միքաիան թոռնիկներին դպրոց հաճախ տանում է տաքսիով:
«Առավոտյան շատ ցուրտ է, չեմ կարող թոռներիս դրսում թողնել, ավտոբուսներին սպասելու:Ստիպված եմ տաքսիով տանելու»,- ասում է Նազիան:
Աբխազիայից փախած ընտանիքին բնակարան տրվեց 2015 թվականին, Ռուսթավելիի 113 համարում: Հինգ երեխաների մայր՝ Խալիմա Լեժավայի համար քաղաքից հեռու գտնվող բնակարանը մեծ խնդիր է հանդիսանում: Անցակետերը, ավտոճանապարհները եւ հասարակական տրանսպորտը շարունակում են մնալ բնակչության համար չլուծված խնդիր: Ստեղծված իրավիճակի պատճառով բնակչությունը օգնություն է խնդրում:
«Այն պատճառով, որ տրանսպորտ չի տեղաշարժվում, հաճախ երեխաները բացակայում են դպրոցից և մանկապարտեզից: Սոցիալապես անապահով ընտանինքեր ենք և տաքսու փող չունենք»,- ասում է Խալիմա Լեժավան:
«Տաքսիի փող էլ չունենք, որ ամեն օր կմ անցնենք, խնդրում ենք, մեր այս խնդիրը օրակարգում լինի և ուշադրություն դարձնեն մեզ»,- ցավում է Իրմա Չակաբերիան:
Բնակչությունը չորս տարի է, ինչ խնդրում են ուշադրության արժանանալ իշխանության կողմից:
Ախալցիխեում հանրային տրանսպորտը կենտրոնական փողոցներով տեղափոխվում է յուրաքանչյուր կես ժամը: Օրվա առաջին հատվածում քաղաքին 3, իսկ երկրոդ մասում 2 միկրոավտոբուս են ծառայում: Շաբաթ-Կիրակի քաղաքում ավտոբուսներ տեղաշարժվում են միայն առավոտյան:
«Եթե քաղաքապետարանը պահանջի, այս թաղամասում էլ ավտոբուս կլինի, սրա համար ավտոբուսային շարժման համակարգը կփոխվի: Չնայած, այդ թաղամասից 200 մ հեռավորության վրա ավտոբուսներ անցնում են»,- ասում է ՍՊԸ «Ջեոտիվի» տնօրեն՝ Նուգզար Մամուկաշվիլին: