SSSS
Հասարակություն
Երբ զոհը վերադառնում է բռնակալի մոտ
48-ամյա Լալին (անունը փոխված է) ամուսնու և երեխաների հետ ապրում է Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանի գյուղերից մեկում: Մեկ հայացքով, հանգիստ, խաղաղ ընտանիք ունի: Երեկոյան մոտ մոր և երեխաների ճիչը միայն հարևաններն են լսում: Թաղամասում բոլորը գիտեն, որ տարիներ է, ինչ տղամարդը կնոջ և երեխաների վրա ուժ է գործադրում: 18 ամիս առաջ, ամուսնու հերթական բռնությունից հետո, Լալին դիմել էր ոստիկանության օգնությանը: Մարմնի վրա, դեմքին և գլխին վերքեր նկատելը փորձաքննության համար դժվար չէր:

«Բռնակալ հայր, ընտանիքում միշտ ճիչ, վախ ու կռիվ, ոչ մի երեխա չի ուզում: 16 տարեկան տղային հայրը որ միշտ հարվածում և լացացնում է, հետո դպրոց գնալ էլ չի ուզում: Երբ կոկորդիտ է հասնում, պատրաստ ես անգամ բաժանվել նրանից: Ի՞նչ իմաստ ունի մեր միասին լինելը: Նա չի փոխվի: Ավելի շատ եմ վախենալու»,- ասաց Լալին, երբ ամուսնուն 9 ամիս ազատազրկմամբ դատապարտեցին:

«Բանտից որ դուրս գա, երևի ինձ սպանի:Գործը որ այստեղ հասավ, ավելի կչարանա»,- ասում է Լալին:

Նրանք միասին ապրել են 33 տարի: Ունեն 6 երեխա: Լալին բաժանվելու մասին նախկինում էլ է մտածել, բռնակալ ամուսնու տանից հաճախ է փախել, սակայն միշտ վերադարձել է: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ ամուսինը բանտից վերադարձավ, Լալին էլ նրա տուն եկավ: Ասում էր, որ գնալու այլ տեղ չուներ:

«Այսքան երեխա որ ունես, և արդեն հասակով կին ես, ամաչում ես: Այսքան տարիների ընտանիքը քանդելը այդքան էլ հեշտ գործ չէ: Ես արժանի չէի լինել նման իրավիճակում, բայց ինչ անեմ»,- ասում է կինը:

Ուրիշ գնալու տեղ որ չուներ, դրա համար Նինոն էլ (անունը փոխված է), բռնության զոհերի ապաստանում ապրում է իր փոքրահասակ երեխայի հետ:

Չնայած ծնողների անհամաձայնությանը, նա ամուսնացել էր 17 տարեկան հասակում: Խաղերով տարված ամուսնու ֆիզիկական և հոգեբանական բռնությանը դիմացավ 2 տարի:

«Տանից փախել էի, ծնողներիցս ամաչում էի, նրանց մոտ վերադառնալ չէի կարող: 8 ամսեկան երեխայիս հետ փողոցում հայտնվեցի: Ապաստանում եմ, բայց սա էլ ժամանակավոր է, ապագա չունեմ, հույսս կորցրել եմ, ոչնչի չեմ հավատում»,- ասում է երիտասարդ կինը, ով չնայած կյանքի դժվարություններին, չի պատրաստվում վերադառնալ ամուսնու մոտ:

Նինոի և նրա երեխայի մասին հոգ է տանում «Ժողովրդավարական կանանց հասարակություն» կազմակերպությունը: Հասարակական կազմակերպության կողմից տրամադրած ապաստանում միայն 6 մարդու տեղ կա: Իսկ 2 ամիս հետո զոհը ապաստանը պետք է լքի: Հենց այդ ժամանակ են սկսվում խնդիրները, ոմանք գնալու տեղ չունեն: Նրանցից մի մասը, այնպես, ինչպես Լալին, ստիպված են վերադառնալ բռնակալների մոտ:

«Բռնակալի համար դժվար է գիտակցել, որ սա վատ է: Հիմնականում կարծում են, որ կնոջ հետ այդպես է պետք վարվել: Իր արարքների հանդեպ ոչ մի քննադատություն չունեն,ուստի շատ բարդ է հասկացնել, որ սխալ է վարվում: Ասենք ձերբակալեցինք, պատիժը կկրի, դուրս կգա և կշարունակի կրկին նույն կերպ»,- ասում է հոգեբան՝ Մարիամ Իվելաշվիլին:

«Ժողովրդավարական կանանց հասարակությունը» Ախալցիխեում տուժածների սոցիալական վերականգնման ուղղությամբ աշխատում է շուրջ 17 տարի: Կազմակերպությունը տուժածներին իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն է առաջարկում: Մարինա Մոդեբաձեն նշում է, որ 1992 թվականին բռնությունը ոչ աքտուալ թեմա էր համարվում:

«Շատ քչերն էին խոսում այս մասին: Զոհերն էլ չէին համակերպվում այդ մտքի հետ, և դժվար էր հասկանալ, որ ընտանիքում բռնություն կա: Նրանք համարում էին, որ այն ինչ կատարվում էր նրանց հանդեպ, այդպես էլ պետք է լիներ»,- ասում է հասարակական կազմակերպության նախարարը:

Թե որքան կին է վերադառնում բռնակալ ամուսնու մոտ- այս մասին վիճակագրություն գոյություն չունի: Փոխարենը կան Ներքին գործերի նախարարության տվյալները, որոնց համաձայն՝ վերջին 7 տարիների ընթացքում ընտանիքում բռնության դեպքերի թիվն աստիճանաբար աճում է:

2013 թվականին իրավապահ մարմինները Վրաստանում ընտանեկան բռնության 459 դեպք են գրանցել, իսկ 2018 թվականին՝ 4 791: 2013 թ. Ոստիկանությունը հրապարակեց 224 պատվեր, որը հաստատվել է դատարանում, 2019 թվականին 40 օրվա ընթացքում՝ 867 պատվեր:

Ընտանեական բռնության փաստերի բացահայտմամբ Սամցխե-Ջավախքը առաջին տեղում է:

2018 թ. ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը (UN Women) հրապարակվել է կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ նոր ազգային հետազոտություն, որի համաձայն Վրաստանում 7 կանանցից 1-ը ընտանիքում բռնության զոհ է համարվում: Կանանց 22%-ը և տղամարդկանց 31%-ը կարծում են, որ կնոջ վրա ուժ գործադրելը որոշ պայմաններում արդարացված է:
Facebook Twitter
Հայտնի..
Եղանակը
Թբիլիսի 16 °C
img
Բորջոմի 10 °C
img
Ադիգենի 15 °C
img
Ախալցիխե 9 °C
img
Ասպինձա 7 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 6 °C
img
Բակուրիան 5 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Փետրվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
262728293031 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/mtweek.com开云体育seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기betigma girişultrabetdizipaltürk ifşa킹콩티비sahabet스마일퀄리티holiganbetholiganbethuqqabetสล็อตเว็บตรงสล็อตเว็บตรงBetigmavdcasinojojobetvozolkulisbetpusulabetbetparkcasibom girişmarsbahislocabetmp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvmarsbahiscasibomsekabet girişlunabetultrabet girişsetrabet girişholiganbetholiganbetjojobetholiganbet girişholiganbetdeneme bonusu veren yeni sitelerbetsmove girişmarsbahisdeneme bonusu veren sitelermeritkingiptvmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibom giriştipobetcasibom giriş1xbetmeritkingiptv testcasinolevantmatbetholiganbetlunabetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportektophillbetcasibom girişmeritkingdeneme bonusu veren yeni sitelerSahabet giriştürk ifşabetadorbetadortrslotnerobetbetadorbetadorbetadorcasibomholiganbetcratosroyalbetStreameastлучшие онлайн казинобездепозитный бонус казиноводка казиноslot onlinegiftcardmall/mygifttest-anahtar-1holiganbetwbahis girişjojobetpusulabetjojobetGiftcardmall/Mygiftcasibomcasibom girişmatbetmatbet girişextrabetdizipalgiftcardmall/mygiftBetloramarsbahisgiftcardmall/mygiftjojobetjojobetgrandpashabetvdcasinotipobetcasibomvaycasino girişjojobet 1126holiganbet 1196สล็อตpusulabetpusulabetdizipalmatbetStreameastjetton gamesklasbahisholiganbetjojobet girişbettilt girişmatbetjojobetjojobet girişjojobetjojobet