Ախալցիխում, ծորակներից պղտորված ջուր է հոսում
Ախալցիխեում եղանակի հետ փոխվել է նաև ջրերի գույնը:
Մի քանի օր է, տեղացիների ծորակներից հոսում է պղտորված ջուր: «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունում» պնդում են, որ ջուրը խմել կարելի է, իսկ տեղացիները կասկածանքով են վերաբերվում այս հարցին և ջուրն օգտագործում են միայն տեխնիկական նպատակով:
Զարզմելի փողոցում ապրող Լոմիձեների ընտանիքը նույնպես օգտագործում է կեղտոտ ջուր: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը արդեն 5-րդ օրն է, որ ջուրը խանութից է գնում:
«Կարծես թե դեղին գույն ունի: Այնքան վատ գույն ունի, որ անգամ եթե գիտենաս, որ առողջությանը չի վնասում, միևնույն է չես կարող խմել: Ստիպված ենք խանութից գնել»,- ասում է Լեվան Լոմիձեն:
Պղտորված ջուր է գալիս նաև Ախալցիխեի Թամարաշվիլի և Ռուսթավելի փողոցներում:
«Գարնանը միշտ այսպես է: Ամբողջ քաղաքում ջուրը պղտորվում է: Սպասում ենք, թե երբ է բարելավվելու եղանակը, որ ջրի որակը նույնպես բարելավվի»,- ասում են տեղացիները:
«Ձյունը հալվում է, այդ իսկ պատճառով պղտորվում է: Զտման եղանակով ջրի գույնը փոխել հնարավոր չէ: Սովորաբար, ստուգում ենք շաբաթը 2 անգամ, բայց այս օրերին ամեն առավոտ և երեկոյան ջուրը ստուգվում է: Ցանկացած քաղաքացի կարող է դիմել, կգնանք, կվերցնենք ջրի նմուշը: Ռուսթավելի և Թակաիշվիլի փողոցները մշտապես ստուգում ենք: Ձեր զանգից հետո, մեկ խումբ ուղևորվեցին Թամարիշվիլի փողոցը, ստուգելու համար»,- ասում է տարածաշրջանային գրասենյակի մենեջեր Բեսիկ Փիլաուրին:
Քաղաքում ապրող մոտ 20 000 բնակիչներ ջուր ստանում են Ուրավելի կիրճից: «Վրաստանի Միասնական Ջրամատակարարման Ընկերության» լաբորատորիայում ասում են, որ ջուրն ուսումնասիրում են մի քանի ուղղություններով: Իրինա Ջվարիձեն աշխատում է լաբորատորիայում: Նա քաղաքի մի քանի փողոցներում նմուշներ է վերցնում: Ասում է, խմելու ջուրը քիմիապես ամեն օր վերահսկվում է: Նշում է, որ ջրի որակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Բակտերիոլոգիական տվյալները բարենպաստ են: Ջրի գույնը առողջության համար վտանգավոր չէ»,- ասում է Իրինա Ջվարիձեն:
«Վրաստանի Ջրային Ջրամատակարարման Ընկերությունում» ասում են, որ ձյան հալեցման հետ ջրի որակի հսկողությունը խստացվել է մանկապարտեզներում: Օրվա ընթացքում մի քանի անգամ անցկացվում են Քլորի պարունակության ուսումնասիրություններ:
Խմելու ջրի մատակարարման պատասխանատու գործակալությունը բնակչությանը վստահեցնում է, որ եղանակների բարելավման դեպքում ջուրը ամբողջովին կմաքրվի: