Փոքր հասակում, շատ երեխաներ երազում են դառնաթ օդաչու:
Տարիքի հետ փոխվում է հետաքրքրությունները, բայց նրանք, ովքեր համառորեն հիանում են երկնքով, անցնում են բարդ ճանապարհը և նստում ղեկին:
Սամցխե-Ջավախքից մի տղա ռազմական,մի տղա էլ քաղաքացիական ինքնաթիռի օդաչու դարձան: Առաջինի ճակատագրական թռիչքը Աֆրիկայում էր, իսկ մյուսինը՝ Վրաստանում: Չնայած սրան, աղջիկը, ով սովորում է ավիացիոն համալսարանում, կարծում է, որ երազանքը կիրականանա և մի օր նույնպես կվարի ինքնաթիռ:
29-ամյա օդաչու՝ Գիորգի Լոնդարիձեն 2007 թվականին մարտական հանձնարարությունն էր կատարում: Այն ժամանակվա հայտնի ինքնաթիռներից մեկը՝ «Կրոկադիլն» էր վարում: Մարտի խառնված եղանակներից մեկն էր: Մինչև թռնելը խոսեց կնոջ հետ, հետո կապը խզվեց . . .
Գիորգի Լոնդարիձեն քրոջ հետ
Ինչն էր դարձել Բազալեթի գետի մոտ ռազմական ուղղաթիռի ընկնելու պատճառը, որով սպանվեցին 3 օդաչուներ, Գիորգի Լոնդարիձեի ընտանիքի համար անհայտ է: Ռազմական օդաչուի քույրը պատմում է, որ 2 փոքրահասակների հայրը մասնագիտությունը այն ժամանակ ընտրեց, երբ գնաց ծառայելու:
«Հերոսական ոգի ուներ: Ուզում էր պետությանը աջակցել և իսկապես, այդպիսով զոհ դարձավ: Մանկուց հերոս էր, փոքր հասակում երեխայի կյանք է փրկել: Շատ տաղանդավոր անձ էր: Հրաշալի տիրապետում էր անգլերեն և ռուսերեն լեզուներին, մարզիկ էր, միշտ պարապում էր, տեսքով էլ միշտ տարբերվում էր»,-պատմում է Թամարը:
Երբ փրկել է փոքրիկ երեխային, նա նույնպես փոքր է եղել: Հասկացել է, որ լողավազանն ընկած երեան, չէր կարող գոյատևել մինչև ծնողների վերադառնալը, դրա համար էլ փրկել է նրան: Թամարն ասում է, որ ռազմական մասն էլ ուրիշներին օգնելու համար էր ընտրել: Վրացական ռազմական օդային ուժերին Գիորգին ծառայել է շուրջ 11 տարի:
Ասպինձայի բնակիչ՝ Գիորգի Լոնդարիձեի պատմությանը ծանոթ էր ախալցխացի Սուլիկո Ցուցքիրիձեն: Դպրոցում Գիորգին պատրաստվում էր դառնալ բժիշկ, բայց օդաչու դարձավ: Ծնոծների համար նրա որոշումը անսպասելի էր: Սակայն, այն, որ փոքրուց քարտեզներով հետաքրքրված Սուլիկոն բժկական ընդունվելու էր միայն ծնողների խնդրանքով, այս մասին ծնողները տեղյակ էին:
«Լավ եմ հիշում այն գիղերը, երբ ժամը 6:00-ին բոլորս լարված և վախեցած սպասում էինք ընդունելության պատասխաններին: Ի վերջո, կարդացինք ցուցակը, պարզվեց, որ Սուլիկոն ոչ թե բժիշկ, այլ օդաչու է դառնալու: Նրա հոր դեմքը երբեք չեմ մոռանա, նրա դեմքը միաժամանակ արտահայտում էր տարբեր զգացմունքներ՝ խառնաշփոթություն, երջանկություն, կայծ և հպարտություն»,- հիշում է Սուլիկոի մայրը՝ Լալի Սիրաձեն:
Փոքր ժամանակ Սուլիկոն հոր և եղբոր հետ քարտեզները փռում էր հատակին և քննարկում էր պետությունները: Այդ պատճառով երազում էր միջազգային չվերթների մասին:
Վրաստանից ստացած առաջարկը չմերժելով, Սուլիկոն գնաց աշխատելու Աֆրիկա, մորից հեռու, բայց ոչ անվտանգ: 2011 թ. Ապրիլին «Airzena»-ի նախկին օդաչուն, ով ՄԱԿ-ի առաքելությունն էր կատարում, Կոնգոյում ողբերգության հանդիպեց:
Սուլիկո ՑուցքիրիձեՓիքրիա Ցուցքիրիձեն Սուլիկոի զարմիկն է: Օդաչու դառնալ որոշել է նրա պատճառով: Վրաստանի ավիացիոն համալսարանի ուսանողը օդային տրանսպորտի կառավարման ֆակուլտետը համարում է որպես անցումային փուլ `երազանքի մասնագիտությանը հասնելու համար:
«Երբ տեսնում էի,թե ինչպես էր Սուլիկոն հասնում երազանքներին, մի երկրից մյուսն էր թռչում, ցանկություն էր առաջանում իմ մեջ, նույնպես գնալ այդ ճանապարհով»,- ասում է Փիքրիան:
Փոքրիա ցուցքիրիձեԵրազանքի ճանապարհին նրան բոլորից շատ հորդորում է մայրը: Լելա Սիրաձեն իր աղջկա համալսարան ընդունվելը, հանրային, սոցիալական կայքում է շնորհավորել:
«Մի անգամ Սուլիկոին հարցրեց, չե՞ս վախենում, երբ երկնքում ես, իմ տղան էլ պատասխանել է, ոչնչից չեմ վախենում ,քանի որ վերևում ես մոտ եմ Աստծուն: Ձեզ հարցրեք, մեղքերով ծանրացած երկրում որ ապրում եք. . .»,- ասում է նրա մայրը:
Ապրիլի 12-ին նշվում է, որպես ավիացիայի եւ տիեզերագնացների միջազգային օր: Որոշ մարդկանց շնորհիվ այս օրը Սամցխե-Ջավախքում առանձնահատուկ նշանակություն ունի: