«Ախալցիխեում զբոսաշրջիկներ հաճախ են գալիս: Դրա համար անհրաժեշտ է նրանց համար համապատասխան միջավայր պատրաստել»
,- ասում է Ախալցխայի բնակիչ Խաթիա Մերաբիշվիլին:
Ըստ ախալցխացիների, զբոսաշրջիկների համար հարմար միջավայր ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ենթակառուցվածքների եւ ջրային համակարգերի բարելավում:
«Քաղաքում ճանապարհների եւ ենթակառուցվածքների բարելավումը առաջնահերթություններից մեկն է: Հուսով եմ, որ նոր ասֆալտապատված ճանապարհների վրա շուտ կգծվենհետիոտնային անցումները»,- ասում է Շալվա Տաբատաձեն:
Քաղաքի հիմնական խնդիրներից մեկը դեռևս համարվում է հետիոտնային անցուղիները, միայն կենտրոնական այգում տեղադրվաղ քաղաքի քարտեզը և կենտրոնական փողոցներում գտնվող զբոսաշրջային վայրերի ցուցանիշները:
Եւս մեկ խնդիր, որի մասին խոսում են Ախալցիխեում՝ ջրային համակարգն է: Զազա Նաթենաձեն կարծում է, որ այս պարագայում զբոսաշրջիկների քանակը չի կարող մեծանալ:
«Քաղաքում հարմարավետ հասարակական զուգարանների առկայությունը անհրաժեշտ է, ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև ախալցխացիների համար»,- ասում է Զազա Նաթենաձեն:
Ախալցխայի քաղաքապետարանում հանրային զուգարանների կարգավիճակը և քանակը խնդիր չեն համարում, քանի որ ասում են, որ հասարակական զուգարանները տեղակայված են յուրաքանչյուր զբոսաշրջային ճանապարհի վրա:
Ըստ Ախալցխայի քաղաքապետարանի, անցյալ տարի քաղաքի ճանապարհային ոչ մի վերանորոգում չի անցկացվել: 2018 թ. Նոյեմբերի 13-ին քաղաքապետարանի զարգացման հիմնադրամը հայտարարեց տենդեր: Հաղթող ճանաչված «
Էլիտ Տեխնոլոգիա» ընկերությունը հուլիսից կսկսի ճանապարհային աշխատանքների իրականացումը: Ծրագրի արժեքը 363 162 լարի է:
Մինչև ենթակառուցվածքի բարելավումը, Ախալցիխեի բերդ այցելել են ուկրաինական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, որով Ախալցխայում բացվեց զբոսաշրջային շրջանը:
- 2012 թ. - 83 955 այցելու
- 2013 թ. - 132 072այցելու
- 2014 թ.- 117 548 այցելու
- 2015 թ. - 118 921 այցելու
- 2016 թ.- 137 633 այցելու
- 2017 թ. - 141591 այցելու