Ծանր մետաղ երեխաների օրգանիզմներում – Ընտանիքները սպասում են կապարի հետազոտությունների պատասխաններին
Սամցխե-Ջավախքում 2-7 տարեկան 100 երեխա հետազոտվել են:
Նրանցից 32-ի մոտ ծանր մետաղի մակարդակի բարձրացում հայտնաբերվեց: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արեւմտյան Վրաստանում: Այս առումով Սամցխե-Ջավախքը գտնվում է հինգերորդ տեղում եւ Թբիլիսիից առաջ է: Այսօր պետության գլխավոր խնդիրը կապարի աղբյուրը գտնելն է:
Նինո Իվանիձեն սպասում է կապարի հետազոտությունների պատասխաններին: Նրա երեքամյա որդին ախտորոշվել է անցյալ տարվա աշնանը: Նրա երեքամյա երեխային հետազոտել են անցյալ տարվա աշնանը: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնում ասում են, որ պատասխանները ընտանիքներին արդեն ուղարկվել են և խորհրդատվությունների հետ փաստաթղթերը մի քանի օրում նրանց մոտ կլինեն:
«Ուրախ եմ, որ իմ երեխան նույնպես հետազոտվեց: Ամբողջ ընտանիքով սպասում ենք հետազոտությունների պատասխաններին: Եթե կաոարի մակարդակը ավելացած լինի, ժամանակին կտեղեկանանք և կհետևենք այս հարցին»,- ասում է Նինո Իվանիձեն:
Սամցխե-Ջավախքում բնակվող 100 երեխաների արյունը ուղարկվել է Իտալիայի առողջապահական ինստիտուտի լաբորատորիա: Արդյունքում, տարածաշրջանի երեխաների 32% -ի արյան մեջ կապարի քանակը տատանվում է 5-10 մկգ / դլ սահմաններում, որը մատնանշում է կապարի փոքր աճը: Երեխաների 12% -ի արյան մեջ քանակը հավասար է կամ մեծ է 10 մկգ / դլ-ից:
Վերահսկողության ազգային կենտրոնում նշում են, որ մարդու մարմնի մեջ կապարի առնվազն պարունակությունը, որը առողջության համար վտանգ չի հանդիսանում, դեռևս հաստատված չէ: Չնայած , Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների խորհրդատվությունների համաձայն՝ պետք է անցկացվեն որոշ բուժումներ այն ժամանակ, երբ երակային արյան մեջ կապարի պարունակությունը հավասար կամ ավելի է 5 մկգ / դլ-ից: Նման երեխաներ Սամցխե-Ջավախքում 32-ն են:
Հետազոտությունն 2018 թ. անցկացրել է Վրաստանի ազգային վիճակագրական գործակալությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի երեխաների հիմնադրամի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աջակցությամբ: Երկրի ողջ տարածքում 2-7 տարեկան 1578 երեխայից երակային արյան հետազոտություն են անցկացրել:
Լաբորատորիայից ստացած պատասխանների համաձայն, երեխաների 41% -ի արյան մեջ կապարի պարունակությունը ավելացած է: Հետազոտության արդյունքներից մի քանի մանրամասներ անսպասելի էին բնակչության համար: Ծանր մետաղի պարունակությունը գյուղերում ավելի բարձր է, քան քաղաքներում:
Եթե արյան մեջ մեծ նկատվում է բարձր՝ (50-150 մկգ / դլ), մետաղի պարունակություն, ապա նշանակվում է մետաղի հեռացման թերապիա:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, կապարից թունավորումն առաջացնում է մտավոր զարգացման խանգարում, նվազում է ուշադրության կենտրոնացումը և այլն:
«Ուշադրություն դարձնել պետք է, բայց ոչ խուճապի մատնվել»,- հետազոտության արդյունքներին նման արձագանք տվեց առողջապահության նախարարությունը:
Խնդրի լուծման համար Վրաստանի կառավարությունը առաջարկել է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր: Ուսումնասիրությանը մասնակցող բոլոր երեխաների ընտանինքերը կունենան խորհրդակցություններ: Այն դեպքում, երբ երեխայի արյան մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 5 մկգ / դլ, կգնահատեն նրա ապրելակերպի մթնոլորտը և նրանց ընտանիքի անչափահասները անվճար կանցնեն ստուգում:
Վրաստանի շրջաններում կանցկացվի վերապատրաստում ընտանեկան բժիշկների, մանկաբույժների եւ հանրային առողջապահության մասնագետների համար, կապարի հայտաբերման և վերացման հարցերում: