Բանակ – անհրաժեշտություն կարիերայի և պետության պաշտպանության համար, հայրենասիրական ոգի և անկախության սահմանափակում:
13 ախալցխացի երիտասարդ «Աստվածաշնչյան ազատության» հոգևոր անձ դարձավ: Այս կարգավիճակը նրանց հարկավոր էր միայն այն պատճառով, որ ռազմական-պարտադիր աշխատանքից խուսափեին: Նրանց «Գիրչ» քաղաքական կուսակցությունում գրանցեցին որպես հոգևոր անձ և երիտասարդները բանակից ազատվեցին:
«Աստվածաշնչյան ազատության» անդամ չի դարձել 26-ամյա Վալերի Ճրելաշվիլին, չնայած բանակից ազատվելու այլ ճանապարհ միևնույն է գտել է: Ադիգենի բնակիչը Սամցխե-Ջավախքի պետական համալսարան ընդունվել է երկրորդ անգամ:
«Ինձ համար հայրենասիրությունը միայն զենքով քայլելը չէ: «Պարտադիր» բառը խախտում է ժողովրդավարական սկզբունքները: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ երկրում բանակը պարտադիր չպետք է լինի: Համալսարան որ երկրորդ անգամ չկարողանայի ընդունվել, այլ ճանապարհ գտնվեյի, որպեսզի բանակ չգնայի»,- պատմում է Վալերի Ճրելաշվիլին:
Ի տարբերություն 26-ամյա ուսանողի, Գիվի Մոդեբաձեն համարում է, որ ռազմական աշխատանքը բոլոր երիտասարդի պարտականություննէ: Անձամբ առաջին կուրսում է, պետության դեմ «պարտքը վճարել է»:
«Բանակում ծառայել եմ իմ ցանկությամբ, անվտանգության բաժանմունքում էի ծառայում: Շան դժվար է անքուն գիշերներ անցկացնել, բայց ան մարդը, ով սիրում է իր հայրենիքը, ցանկանում է նաև պաշտպանել այն»,- ասում է Գիվի Մոդեբաձեն:
Ռազմական պարտականության մերժումը աստիճանաբար շատանում է: Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահը իրավիճակը համարում է անբարենպաստ և բանակից խուսափելու ամենատարածված մեթոդը կտրականապես արգելել է: Իրակլի Սեսիաշվիլին մշակել է օրենսդրական նախաձեռնություն: Ծրագրի քննարկումը ընդհատվել է, սակայն Իրակլի Սեսիաշվիլին ասում է, որ կրոնական կազմակերպությունների մի մասը գործող օրենսդրությունը անարդար կերպ են օգտագործում:
Ռազմական փորձագետները խնդիրը տեսնում են պետական մոտեցման մեջ: Վախտանգ Մաիսաիան չի զարմանում, որ ավելի քիչ երիտասարդներ են ցանկանում ծառայել բանակում: Ըստ ռազմական գիտության դոկտորի, կան մի քանի պատճառներ:
«Հայրենասիրական քարոզչությունը սխալ է ընթանում: Կրթական հաստատություններում չկան հատուկ առարկաներ, որով երիտասարդները կուսումնասիրեին ռազմական գործունեությունը: Մինչև պրոֆեսիոնալները չկրեն առաջնորդի պաշտոն, համակարգը չի փոխվի»,- ասեց Վախտանգ Մաիսաիան:
Ռազմական փորձագերը իշխանությանը խորհրուրդ է տալիս ռազմական համակարգի ամբողջովին արդիականացում: Այլ դեպքում էլ ավելի շատ երիտասարդ կփորձի խուսափել պետական պարտականությունից: