Սամցխե-Ջավախքում որսորդները որսալ կարող են միայն թռչուններին:
Թռչունների տեսակները խիստ սահմանափակ են, որի պատճառով տեղացի որսորդները բողոքում են:
70-ամյա Նուգզար Զեդգինիձեն մանկուց որսորդությամբ է զբաղվում: Ազատ ժամանակը, եթե որսորդության շրջանը սկսվել է, գնում է Ջավախք, լոր որսալու:
Որսոդությունը թույլատրելի է մինչև մարտի մեկը, սակայն որոշ թռչուններ հայտնվում են միայն մարտի 15-ից հետո:
![](/images/temp/2019/05/27/999e29b6da3e8f9b8f32e12108cae819.jpg)
Նուգզար Զեդիգինձեն տարիներ շարունակ ղեկավարում էր «Որսորդներ-ձկնորսների հասարակությունը»: Ասում է, որ 2003-2006 թվականներին Սամցխե-Ջավախքում գրանցված էին 800 լիցենզավորված որսորդներ: 2005 թվականին կազմակերպության իրավասությունը կասեցվել է, որից հետո տարածաշրջանում որսորդների թվաքանակը անհայտ է:
«Հիմա ամեն ինչ պետության սեփականությունն է: Չնայած իրավասության կասեցմանը, որսորդներով հավաքվում ենք, ամեն ինչ ունենք, սակայն ի՞նչ իմաստ»,- ասում է Նուգզար Զեդգինիձեն:
![](/images/temp/2019/05/27/87f8a8a761b7aa8d8996bb67c39d944f.jpg)
Որսորդությունը 15 տարեկանում սկսել է Մերաբ Սամսոնիձեն: Խստացված կանոնների պատճառով, 2 տարի առաջ զենքը վաճառեց:
«Այնպիսի անիմաստ կանոններ են ընդունել, որ որսորդությունն ատում եմ: Այն ինչը որսալ թույլատրելի է աշխարհում, Վրաստանում արգելված է»,- ասում է Մերաբ Սամսոնիձեն:
Ռատի Դիասամիձեն 6 տարի շարունակ լիցենզավորված որսորդ է: Երիտասարդ տղամարդն ասում է, որ Սամցխե-Ջավախքի մասշտաբով, ցանկացած կենդանու սպանությունն արգելված է: Որսը թույլատրվում է միայն չվող թռչունների վրա: Որսորդները ստիպված են սպասել լորերի գալուն:
![](/images/temp/2019/05/27/13fb0738730944a3e5f0f12f03917e3c.jpg)
Մեսխ որսորդների հետ, ովքեր օրենսդրությունում որսորդության ժամկետի փոփոխություն են պահանջում, չի համաձայնվում «Վայրի բնության գործակալության» պետը: Ռեւազ Բեժաշվիլին ասում է, որ գլոբալ տաքացման պատճառով, վերջին երկու տարիների ընթացքում Ազովյան ծովափին Կրասնոդարի և Ստավրոպոլի ջրամբարները չեն սառչում, որի պատճառով թռչունները Վրաստանի հարակից տաք երկրներ այլևս չեն չվում:
Կենսաբազմազանության պահպանության գիտահետազոտական կենտրոնը ասում է, որ որսի սեզոնի փոփոխությանը հարկավոր է հիմունքային հետազոտություն:
![](/images/temp/2019/05/27/98af4279273f1de60964f50eb75fb286.jpg)
Որսորդության շրջանը բացված է համարվում Օգոստոսի 3-րդ շաբաթից: Նրա համար, որ որսորդը Վրաստանում կենդանի որսալու իրավունք ստանա, երկարատև ընթացակարգեր են հարկավոր: Քաղաքացին տեղական իշխանությանը պետք է ներկայացնի փաստարկներ, որ որսը բնակելի մասի համար վտանգ է հանդիսանում: Միայն այս փաստաթղթերը ներկայացնելուց երեք շաբաթ անց որսորդը կստանա, օրինակ՝ գայլ որսալու թույլտվություն: Չնայած սրան երկրում որսորդների քանակը աստիճանաբար նվազում է: