«Տանն էլ այնպես է անձրևում, ինչպես դրսում»,- Թամար Խուցիշվիլի:
13.06.2019
Խուցիշվիլիների տան կայույքը հաճախ են տեղաշարժում: Թե որտեղ կքնի տան 4 անդամը – սա կախված է եղանակից:
Տան տանիքը վնասված է և անձրևի ժամանակ տանն էլ այնպես է անձրևում, ինչպես դրսում:
Ասպինձայի գյուղ Խիզաբավրայում Խուցիշվիլիները տան սենյակներից մեկի դուռը ընդմիշտ փակել են: Վատթար իրավիճակում գտնվող տան տանիքը մի կերպ ամրացրել են, սակայն որոշ մասում քայլել չեն համարձակվում:
«Կարծես ամրացրել ենք, բայց ձմռանը ձյունից վախենում ենք, չծանրանա տանիքը և ընտանիքի անդամներս չվնասվենք»,- պատմում է տնային տնտեսուհի՝ Թամար Խուցիշվիլին:
Ընտանիքը 6 տարի շարունակ պետությունից օգնություն է պահանջում: Ուժեղ քամուց և անբարենպաստ եղանակներից պաշտպանվելու համար ընտանիքի անդամաները ապաստան են գտնում հարևանի տանը:
«Երբ անձրևում է, մահճակալներս թրջվում են: Մեկ այս կողմ ենք տեղափոխում, մեկ այն: Դժվար է ապրել նման պայմաններում: Ուժեխ քամու և ձյան ժամանակ դուրս ենք վազում և տանիքը ստուգում, արդյո՞ք տեղում է»,- ասում է Թամար Խուցիշվիլին:
Տարեց ամուսինների հետ, վնասված տանն ապրում են 2 թոռնիկները: Գյուղ Թոկում դպրոց չլինելու պատճառով, աշակերտները տեղափոխվել են տատիկի և պապիկի տուն:
Երեք սենյականոց տանը ջուր լցվում է գրեթե բոլոր անկյուններից: Անձրևի ժամանակ մահճակալները տոպրակներով ծածկում են: Պարկերով փորձել են փակել անգամ տանիքը, բայց ապարդյուն: Խուցիշվիլիների ընտանիքը ապրում է տատիկի և պապիկի թոշակով: Միակ եկամուտի մեծ մասը ծախսում են դեղորայքի վրա:
«Երկու տարի առաջ հացի գումար չունեինք, վարկ վերձրեցինք, որ երեխաների համար ալյուր և սնունդ գնեինք: Մինչ օրս թոշակից մի քանի տոկոսը վարկի համար ենք նախատեսում»:
Ծանր սոցիալական պայմանների պատճառով, ընտանիքը օգնության համար գրավոր դիմեց Ասպինձայի քաղաքապետարան:
«Գրեցինք, որ տունը վատթար իրավիճակում է և օգնություն խնդրեցինք: Այսպիսի պատասխան ստացանք, որ դա հին տանիք է և ոչինչ մեզ չի հասնում: Կարկուտից որ վնասվեր, ասեցին, այդ ժամանակ կօգնեին»,- ասում է Թամար Խուցիշվիլին:
Քաղաքապետարանի առաջին անձն ասում է, որ Ասպինձայի քաղաքապետարանը օգնում է միայն նրանց, «ով կարիք ունի»
Չնայած ծանր սոցիալական պայմանների, Խուցիշվիլիների ընտանիքը պետության կողմից օգնություն չի ստանում: Սոցիալական ծառայության գործակալությունը նշում է, որ ընտանիքի իրավիճակը ուսումնասիրել են 2017 թվականին, սակայն Խուցիշվիլիները բարձրաստիճան գնահատական են ստացել: Ամեն ամիս 10 լարի չափով օգնություն ստանում էր տատիկ-պապիկի մոտ ապրող թոռնիկը, ով 2018 թվականի հունվարի 7-ին դարձավ 16 տարեկան և օգնությունն ընդհատվեց:
«Ընտանիքը մինչ այժմ էլ 2 անգամ կարող էր հայտարարություն գրել: Հիմա պետք է գնան Ասպինձա և կրկին լրացնեն հայտարարություն: Գործակալությունը կքննարկի և պատասխանը կհայտնեն»,- ասում է Սամցխե-Ջավախքի սոցիալական ծառայության գործակալության պետ՝ Դավիթ Գոգալաձեն:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.