Միայնակ քույր-եղբոր կյանքը՝ «բաց երկնքի տակ»
Գյուղ Անդայի մուտքի մոտ, փլված, անտանիք քարե տուն է կանգնած:
Երկսենյակ կառույցը անձրևի ժամանակ թրջվում է: Առաջին հայացքից տունը երևում է լքված, բայց վատթարային տանը միայնակ քույր-երբայրն են ապրում, ծանր առողջական խնդիրներով տարված:
«Քայլել այլևս չեմ կարող, բակից դուրս չեմ ելնում: Ուզում եմ գնալ բժշկի մոտ, ստուգվեմ, բայց ավտոբուս նստել չեմ կարող»,- պատմում է 71-ամյա Թամար Ինասարիձեն, ով օրվա մեծ մասը անցկացնում է անկողնում:
Թոշակառու կնոջ առողջական խնդիրների ցանկը երկար է: Թաբարը շարակցական հյուսվածքի թելիկների բարորակ ուռուցք ունի, որի պատճառով հաճախ դժվարանում է քայլել:
Վատառողջ կնոջ միակ տերը, 67-ամյա եղբայրն է: Թամարը Անդայում, հոր տուն վերադարձավ ամուսնու և որդու մահից հետո:
«Տունը գլխիս է փլվում, անձրևի ժամանակ եղբայրս դույլերով ջուր է դուրս կրում: Խեղճը երեկ մեջքից էր բողոքում: Տունը 7-8 տարի է այս իրավիճակում է: Գյուղում կխնդրենք տղաներին, իսկ տանիքը փակելու մասին մեկին կդիմենք»,- ասում է Թամար Ինասարիձեն:
Առողջական խնդիրներ անհանգստացնում են նաև Զաուր Ինասարիձեին: Չնայած սրան, ընտանեական հոգսերը նրա ուսերին են: Տարեց քույր-եղբոր գլխավոր խնդիրը բնակատեղին է:
«Թոշակ երկուսս էլ ստանում ենք, սնունդ ունենք: Ոչինչ չեմ խնդրում, բացի տանիքը փակելուց: Իրավունք չեն տալիս, անտառ մտնել և նյութեր բերել»,- ասում է Զաուր Ինասարիձեն:
«Կառավարությունից էին գնացել, բացատրցինք ընտանիքին, որ անտառապահությունից տոմս պետք է ստանան: Մենք վառելանյութով էլ կօգնենք, որ փայտ բերեն: Շուրջը նրնաց զարմիկներն են ապրում, ասել եմ, որ օգնեն փաստաթղթերի հարցում»,- ասում է քաղաքապետի տեղակալը Անդրիածմինդայի բաժնում՝ Դավիթ Ինասարիձեն:
Միայնակ մնացած քույր-եղբայրը սոցիալապես անապահովների կարգավիճակ ունեն: Տարեց Ինասարիձեները անհամբեր սպասում են այն մարդուն, ով նրանց կօգնի անտառից ապրանքը բերելու համար անհրաժեշտ իրավունք ստանալու հարցում: