SSSS
Հասարակություն
Կենտրոնական փողոցում հավաքած գոմաղբը
78- ամյա Գուրամ Խիթարիշվիլին Ռուսթավելի 101 համարում ապրում է շուրջ 34 տարի: Այստեղից 2 տասնյակ տարի պայքարում է բակից գոմաղբի հեռացման համար: Տեղացին ասում է, որ կենդանիների աղբի հոտը անհանգստացնում է, հատկապես ամռանը: Բացի դրանից, մոտակայքում ապրող բնակիչները ստիպված են դիմանալ նաև միջատների բազմությանը:

«Բազմիցս գնացել և խոսել եմ Զարզելի փողոցում բնակվող մարդկանց հետ: Բոլորն ասում են, մենք չենք մեղավոր, բա ո՞վ է, իմ խոսալուց հետո ավելի վատ քայլի դիմեցին և գոմաղբի պարունակությունը էլ ավելի մեծացավ»,- ասում է Գուրամ Խիթարիշվիլին:

Թոշակառու մարդը ասում է, որ Զարզմելի փողոցի բնակիչների հետ անիմաստ բանակցությունից հետո դիմել են նաև տեղական ինքնավարությանը, սակայն ապարդյուն:

«3 տարի առաջ գնացել էի քաղաքապետարան, բայց ուշադրություն ոչ ոք չդարձրեց: Սրանից հետո չգիտեմ ում դիմեմ, ում է վերաբերվում այս հարցը»:

Տեղացիներն ասում են, որ անձրևի ժամանակ գոմաղբը թափվում է ներքևի փողոց: Հիշում են նաև այն փաստը, երբ ջրհեղեղը աղբը տարել և նկուղներն էր լցվել:

«Գրեթե ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են լցնում աղբը մեր փողոցի կողմը: Սա մեկ օրվա, կամ մեկ ամսվա գործ չէ, տարիներ է, ինչ այսպես են վարվում: Չի բացառվում, հնարավոր է գոմաղբին են խառնում նաև տան աղբը»,- ասում է Նանա Մաթոշվիլին:

Ռուսթավելի փողոցի հարակից տարածքում գոմաղբի պարունակությունը աստիճանաբար մեծանում է: Բնակիչներն ասում են, որ սա դադարեցնելու համար ոչ մի հնար չունեն:

Նրանցից մեկը, ով գոմաղբը հավաքում է Զարզմելի փողոցում, Սիմոն Շուշանյանն է: Թոշակառու մարդն ասում է, որ անասնապահությունը ընտանիքի միակ եկամուտի աբյուրն է: Կաթը և կաթնամթերքները տարիներ է, ինչ վաճառում է կենտրոնական շուկայում: Զարզմելի համար 13 բնակարանում ապրող մարդն ասում է, որ գոմաղբը, որը մտահոգում է շատերին, մնացել է ձմռանից:

«Նախկինում ջուրը իսկապես քշում էր գոմաղբը, հիմա խողովակներ կան և այս խնդիրը լուծված է: Ոչ ոք չի անում այն, ինչ ես եմ անում: Մաքրում եմ անգամ այն ասֆալտը, որը կեղտոտում է կենդանին»,
- ասում է Սիմոն Շուշանյանը:

Ինքնավարության ներկայացուցիչները երբեք չեն նկատել գոմաղբի բլուրը, որը 20 տարի շարունակ մեծանում է: Ռուսթավելի փողոցի նակիչների խնդրի մասին 9-րդ ալիքից տեղեկացել է վերահսկողության վարչության պետը: Միշա Մակարիձեն հավատացնում է, որ նրանց ոչ դիմել են, ոպ էլ նամակ ուղղարկել:

«Եթե բնակչությունը տեղեկացնի խախտման մասին, կներկայանանք և համապատասխան արձագանք կտանք: Համագործակցում ենք Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության հետ: Եթե կեղտոտված է պետական տարածքը, այդ դեպքում վնասատուն կտուգանվի»,- ասում է Միշա Մակարիձեն:

Ռուսթավելի 101 համարում ապրում է մոտ 40 ընտանիք: Նրանք միահամուռ պահանջում են պատշաճ լուծում տալ խնդրին և գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց արգելել կեղտոտել պետական տարածքը:
Facebook Twitter
Հայտնի..
Եղանակը
Թբիլիսի 16 °C
img
Բորջոմի 10 °C
img
Ադիգենի 15 °C
img
Ախալցիխե 9 °C
img
Ասպինձա 7 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 6 °C
img
Բակուրիան 5 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/먹튀위크开云体育seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişbetasusdizipaltürk ifşa킹콩티비matadorbetholiganbetholiganbethuqqabetสล็อตเว็บตรงสล็อตเว็บตรงBetigmajojobetjojobet girişhttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereanesinecasinomagic mushroomsvaycasinohd porno izleroyalbet girişmatbet girişStreameastkiralık hackerpusulabetbetparkcasibom girişcasibomcasibommp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibomjojobetlunabetnorabahis girişsahabetholiganbetholiganbetholiganbetholiganbetholiganbetdeneme bonusu veren yeni sitelermatbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisiptvmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibomdeneme bonusu veren sitelercasibom giriş1xbetonwiniptv testcasinolevantjojobet girişholiganbetjojobetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekjojobetcasibomjojobetdeneme bonusu veren yeni sitelerSahabet giriştelegram ifşabeylikdüzü escortbeylikdüzü escorttrslotnerobetefescasinosmartbahisbeylikdüzü escortcasibomholiganbetpusulabetStreameastлучшие онлайн казинобездепозитный бонус казиноводка казиноslot onlinegiftcardmall/mygifttest-anahtar-1holiganbetholiganbet girişjojobetjojobetjojobetGiftcardmall/Mygiftjojobetjojobet girişcasibomcasibom girişextrabetdizipalgiftcardmall/mygiftBetloramarsbahisgiftcardmall/mygiftjojobetjojobetjojobetjojobetgrandpashabetvdcasinotipobetcasibom