Ադիգենիում վնասի հաշվառման հատուկ հանձնաժողով է ստեղծվել
Հունիսի 13-ին Ադիգենիում տեղի ունեցած տարերային աղետի պատճառով ստեղծվել է վնասի չափման հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովը բաժանված է երեք մասի և աշխատում է տարբեր ուղղություններով։
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեի խոսքով, ենթակառուցվածքային վնասները համեմատաբար ավելի քիչ են, ցանքատարածությունների մեծ մասն ու տնկիները ոչնչացվել են։
Նախնական տվյալներով՝ մեկ միլիոն լարիի վնաս են կրել բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերը, սակայն քաղաքապետարանը չի կարող փոխհատուցում տալ։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին տեղացած առատ տեղումներն ու կարկուտը վնասել էին Ադիգենիի համայնքի 12 և Ախալքալաքի քաղաքապետարանի 6 գյուղեր։