Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, օգոստոսի չորսին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 11.00-18.00-ն էլեկտրականության մատակարարումը կդադարեցվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո, Ազավրեթի, Ալաստան, Վարևան, Գոկիո, Թոկի, Վարգավի գյուղերի բաժանորդների համար
Ժամը 11:00-ից մինչև 13:00 - Ախալցիխեի Ջակելի, Օրբելիանի, Սուրբ Անդրեաս Առաջին, Մեբաղիշվիլի, Թակաիշվիլի, Թաբուկաշվիլի, Մեսխեթի փողոցների բաժանորդների համար
Ժամը 14:00-16:00 - Ախալցիխեի Իվերելիի, Կոստավայի, Բարաթաշվիլիի, Գամսախուրդիայի, Սուլխան Սաբայի, Իվ. Աթոնելիի, Նեբիերիձեի, Շ.Ախալցխելիի, Բարաթաշվիլիի փողոցներում։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես էլեկտրամատակարարումը կվերականգնվի բնականոն հուն։