Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մինչև նոյեմբերի 4-ը Վրաստանում
Մինչև նոյեմբերի 4-ը Վրաստանում սպասվում է փոփոխական եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ նոյեմբերի 1-2-ին Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 3-ից սպասվում է անձրև և կուժեղանա արևմտյան քամին։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) նոյեմբերի 1-2-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 3-4-ին որոշ վայրերում կտեղա անձրև և կփչի արևմտյան ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ին ցերեկը կլինի +13, +18 աստիճան, իսկ նոյեմբերի 4-ին կնվազի։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 1-2-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 3-4-ին որոշ վայրերում սպասվում է ձյունախառն անձրև և արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ին ցերեկը կլինի +8, +13 աստիճան, իսկ նոյեմբերի 4-ին կնվազի։