Թուրքերը մուրճով հարձակվել են Արցախին աջակցող խաղաղ ցուցարարների վրա(Տեսանյութ)
03.11.2020
Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել էին Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն էր Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։
Նրանք պնդում էին՝ իրենց այս քայլերը մեկ նպատակ ունեն, առաջին հերթին՝ պաշտպանելու սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներին:
«Եթե հարկ լինի՝ կփակենք օդանավակայաններ, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,-նշում են նրանք:
Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել:
Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,-ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշում է, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ակցիայի ժամանակ թուրքի մուրճի հարվածից տուժած հայ ցուցարարը գիտակցության եկավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Իսկ հայերի վրա հարձակված թուրքերը 5 հոգի են եղել, որից երկուսը փախել են:
Այլ մարդիկ են հավաքվել ցույցի վայրում, և հայ ցուցարարները չեն հասկանում՝ թուրքեր են, թե ոչ: Հայ ցուցարարները նշում են, որ հնարավոր է՝ թուրքերը նախապես իմացել են ակցիայի մասին և պատրաստված եկել են:
Հայ ցուցարարները որոշել են բացել ճանապարհը, քանի դեռ, նրանց խոսքով, մարդասպանություն տեղի չի ունեցել:
«Ոստիկանները շատ լավ տեղյակ են՝ ինչ է կատարվել, տեսանյութեր ենք ցույց տվել»,-ասաց հայերից մեկը:
Ոստիկաններն էլ հորդորում էին բացել ճանապարհը, որ ուղղաթիռ գար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.