Թբիլիսիի և մունիցիպալիտետների հանրային կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների և մասնագետների աշխատավարձը 2025 թվականից աճել է։
Վրաստանի կառավարության «Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տարածքային մարմինների՝ հանրային կրթական ռեսուրս կենտրոնների հաստիքացուցակի, պաշտոնային դրույքների և աշխատավարձի հիմնադրամի հաստատման մասին» որոշումը հրապարակվել է հունվարի 20-ին և տարածվում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած իրավահարաբերությունների վրա։
Փաստաթղթի համաձայն՝
- Հանրային կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի ամսական աշխատավարձը – 2628 լարի
- Երկրորդ կատեգորիայի ավագ մասնագետի ամսական աշխատավարձը – 1606 լարի
- Երրորդ կատեգորիայի ավագ մասնագետի ամսական աշխատավարձը – 1752/1387 լարի
- Առաջին կատեգորիայի կրտսեր մասնագետի ամսական աշխատավարձը – 1241 լարի