SSSS
Կրթություն
Բանկետ, որը ծնողների վրա շատ «թանկ է նստում»
Շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը: «Շնորհավոր», «ցանկանում եմ լավ հանձնել քննությունը», «վաղվանից նոր կյանք է սկսվում»,- նման գրառումներ հնարավոր էր տեսնել 12-րդ դասարանի աշակերտների հագուստներին: Նկարված հագուստից բացի, վերջին զանգի խորհրդանիշ է դարձել նաև ավարտական դասարանի բանկետը: Ծախսերը վճարելու համար, շրջանավարտների ընտանիքները հաճախ դիմում են բանկերի օգնությանը:

Էլենե Դալալիշվիլին Ախալցիխեի 5-րդ հանրային դպրոցի շրջանավարտ է: Նրա ծնողները, պարապմունքների գումարից բացի, բանկետի համար 1 500 լարի ստիպված պետք է գտնեն:

«Իմ կարծիքով վերջին զանգը անհրաժեշտ է, բայց ոչ այնպիսին, ինչպիսին այսօր է: Կարծում եմ, ամեն ինչ պետք է ունենա իր սահմանը: Միայն զգեստի և կոշիկների համար 300 լարի արդեն վճարել եմ: Հագնելուց բացի աղջիկներին այլ բաներ են հարկավոր – դիմահարդարում, վարսահարդարում... Ընդհանուր առմամբ, իմ վերջին զանգը եւ բանկետը ընտանիքի համար դժվարին և շատ մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է շրջանավարտը:



Ի տարբերություն Էլենեի, իր դասընկերուհի Մարիամ Նեբաձեն վերջին զանգը նշելու անհրաժեշտությունը չի տեսնում: Ըստ նրա, այն գումարը, որը 2 օրում ռեստորանի և հագուստի համար պետք է ծախսի, հնարավոր է շրջանավարտը այլ կերպ օգտագործի:

«Չեմ սիրում բանկետային ընթացքը, ոչ թե նրա համար, որ շատ փող է ծախսվում, այլ ուղակի լավ կլինի դասարանը այս գումարը ծախսի այլ հաճույքների վրա, մի քանի օրով կարող են գնալ ճանապարհորդելու: Մոտ 1 000 լարի կարժենա վերջին զանգը, բանկետի զգեստը 200, իսկ կոշիկները 100 լարի արժեն»,- ասում է Մարիամ Նեբաձեն:

Դպրոցն ավարտելու պատրաստությունները դասարանները սկսում են մեկ ամիս շուտ: Հիգերրորդ հանրային դպրոցի դասարաններից մեկը հատուկ վերջին զանգին երգելու համար երգ էր պատվիրել, որի համար վճարել էին 150 լարի: Արդյունքում երգը դպրոցի դիրեքցիային դուր չեկավ, և կատարել այն արգելեցին:

«Փողը ջուրը լցրինք»,- ասում են աշակերտները:

2 ամիս հարկավոր էր, վրացական պարը սովորելու համար, որի համար նրանցից յուրաքանչյուրը վճարել է 40 լարի:

Գիորգի Կակիաշվիլին միաժամանակ պատրաստվում է բանկետի և ընդունելության քննությունների համար: Նա որոշել է, որ կրթությունը պետք է շարունակի բժշկական ուղղությամբ: Ասում է, որ դպրոցն ավարտելու համար, տղաները ավելի շատ գումար են ծախսում, քան աղջիկները:

«Վերջին զանգը նշելը անհրաժեշտ է, քանի որ երեխաների հիշողություններում հավերժ մնում է այս մեկ օրը: Փոքր քաղաքներում ամեն ինչ թանկ է: Իմ վերջին զանգի և բանկետի համար 2 000 լարի ծախսեցինք: Ռեստորանի և նկարահանող խմբի համար վճարեցինք 300-350 լարի»,- ասում է Գիորգի Կակիաշվիլին:



«800 լարի վարկ եմ վերցրել, 2 տարով: Չգիտեմ ինչպես պետք է վճարեմ, բայց իմ երեխային բանկետից և դասարանից անջատել չեմ կարող: Բոլորը դժվարանում են, ես էլ կտանջվեմ»,- ասում է ծնողներից մեկը:

Ախալցիխեի կրթական ռեսուրս կենտրոնում ասում են, որ վերջին զանգի մեծ շուքով նշելը շրջանավարտների որոշումն է: Ռեսուրս կենտրոնի տնօրենն ասում է, որ դպրոցի ավարտը պարկեշտ ձևով նշելը ավելի նպատակահարմար է:

«Կարևորը ուսումնական ընթացքը և դպրոցային մթնոլորտը լինի անվտանգ: Դա նրանց ցանկությունն է, բայց լինելով քաղաքացի, նշում եմ, որ ցանկալի է, նշեն գիտական միջոցառումներով»,- ասում է Խաթունա Խմալաձեն:



Ախալցիխեի հանրային դպրոցներից մեկի աշակերտը դասարանի բանկետին չի կարող մասնակցել: 17-ամյա տղան ասում է, որ ընտանիքը իր բանկետի ծախսերը չի կարող հոգալ:
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/mtweek.com开云体育seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişbetasusdizipaltürk ifşa킹콩티비matadorbetholiganbetholiganbethuqqabetสล็อตเว็บตรงสล็อตเว็บตรงBetigmajojobetjojobet girişhttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereanesinecasinomagic mushroomsvaycasinohd porno izleroyalbet girişmatbet girişStreameastkiralık hackerpusulabetbetparkcasibom girişcasibomcasibommp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibomjojobetlunabetnorabahis girişsahabetholiganbetholiganbetholiganbetjojobetholiganbetdeneme bonusu veren yeni sitelermatbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisiptvmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibomdeneme bonusu veren sitelercasibom giriş1xbetonwiniptv testcasinolevantjojobet girişholiganbetjojobetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekjojobetcasibomjojobetdeneme bonusu veren yeni sitelerSahabet giriştelegram ifşabeylikdüzü escortbeylikdüzü escorttrslotnerobetefescasinosmartbahisbeylikdüzü escortcasibomholiganbetpusulabetStreameastлучшие онлайн казинобездепозитный бонус казиноводка казиноslot onlinegiftcardmall/mygifttest-anahtar-1holiganbetholiganbet girişjojobetjojobetjojobetGiftcardmall/Mygiftjojobetjojobet girişcasibomcasibom girişextrabetdizipalgiftcardmall/mygiftBetloramarsbahisgiftcardmall/mygiftjojobetjojobetjojobetjojobetgrandpashabetvdcasinotipobetcasibom