Ախալցիխեի ոչ վրացական դպրոցում 2018-2019 ուսումնական տարին այնպես է լրանում, որ 3-րդ հանրային դպրոցի աշակերտների մի մասը գրքեր չունեն:
Դպրոցում սովորում է 555 աշակերտ:
Ռիմա Ասլանյանի երկու երեխան սովորում է Ախալցիխեի 3-րդ հանրային դպրոցում: Երկրորդ և երրորդ դասարանի աշակերտները վրաց լեզվի տետրեր ստացել են գրեթե կես տարի ուշացմամբ: Ուսուցիչները և ծնողները պատճենահանել են գրքերը բոլորի համար:
«Անցած տարի ունեին, իսկ այս տարի ոչ: Վրաց լեզվի գրքերը ստիպված պատճենահանել ենք: Ասում են, որ դեռ չեն տպագրել », -ասում է երկու աշակերտի մայրը:
Ռիմա Ասլանյանի երեխաների նման առանց գրքերի է մնացել նաև Մանիա Մանուկյանի երկրորդ դասարանի երեխան:
«Դասարանում միայն մեկ գիրք կար, բոլորը պատճենահանեցին այդ մեկից: Դասագրքերի խնդիր միշտ ունեցել ենք: Վրացերենի , անգլերենի, բնության և մաթեմատիկայի գրքերը դպրոցից ստացել ենք: Հայոց լեզվի դասագիրքը իմ ընկերուհին տվեց», - ասում է Մանիա Մանուկյանը:
Ախալցիխեի երրորդ դպրոցում նոր ուսումնական տարին հին դասագրքերով է սկսվել: Տնօրենը ասում է, որ օգտագործած դասագրքերը բոլոր առարկաներում բաժանվել են, առաջինից մինչեւ 12-րդ դասարանը ներառյալ: Դպրոցի տնօրենը առաջինից 6-րդ դասարանի աշակերտներին նոր դասագրքեր խոստանում է մեկ տարի հետո: Սուսաննա Ակոպովան ասում է, որ նրանց համար հայերեն դասագրքերը դեռ չեն հրապարակել:
«Նոր գրքեր դեռ չենք ստացել, այդ պատճառով էլ նոր ուսումնական ծրագրով չենք անցնում: Առաջինից 6-րդ դասարանի աշակերտները հաջորդ ուսումնական տարվանից կունենան նոր գրքեր: Մնացածը աստիճանաբար»: Վրաստանում 216 ոչ վրացական դպրոց եւ 305 ոչ վրացական բաժին է գործում: Հիմնական խնդիրը, որը աշակերտներին խանգարում է ուսման ընթացքում՝ գրքերի պակասն է:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցականների համար անվճար դասագրքերի բաժանումը 2013 թվականից ՝ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ընթացքում է սկսել: Մինչ այդ անվճար դասագրքեր տալիս էին միայն սոցիալապես անապահով երեխաներին: 2018 թվականին դասագրքերի պատճենահանման համար ծախսվել է 14 500 000 լարի:
Services juridiques, premières en affaires, conseil légal gratuit, aide juridictionnelle, avocats en ligne,
avocat pénaliste salaire