Ջավախքի բնակչության մեջ վերջին շրջանում հայտնի է դարձել Ռուս-հայկական համալսարանը, որն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի քաղաքացիների համար որոշակի մասնաբաժին է հատկացրել։
Օնլայն հարցազրույցում դրական պատասխան ստանալու դեպքում ցանկացողները կարող են բարձրագույն կրթություն ստանալ անվճար։ Երրորդ բաժինը էթնիկ փոքրամասնություններով բնակված տարածաշրջանում մեծացած ռուսական տրամադրվածությունից է խոսում։
Սիրուշո Անտոնյանը սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, իրավաբանական ֆակուլտետում։ Հայկական դպրոցն ավարտելուց հետո պետական լեզուն ավելի լավ ուսումնասիրեց նախապատրաստական կուրսում։ 4+1 ծրագիրը, որի միջոցով Սիրոշո Անտոնյանը վրացական համալսարան է ընդունվել, գործում է 2010 թվականից։
Ծրագիրը էթնիկ փոքրամասնություններին առավելություն է շնորհում պետական լեզվով բարձրագույն կրթություն ստանալ։ Այստեղ հնարավոր է ընդունվել միայն մեկ քննությունով՝ ընդհանուր ունակությունների Հայերեն և Ադրբեջաներեն լեզվով թեստը հանձնելով։ Ընդունվելուց հետո ուսանողը մեկ տարի սովորում է վրացերեն լեզվի նախապատրաստական կրթական ծրագրով, որը լեզվի տիրապետման խորացմանն օգնում է այնքան, որ գալիք 4 տարին կարողանա սովորել բակալավր աստիճանը, դրա համար ծրագիրը նաև անվանում են «4+1»
«Դժվար չէր, սակայն սովորելու և առաջ շարժվելու ցանկություն պետք է ունենաս, վրաց լեզվի իմացությունը շատ հարցերում է ինձ օգնում։ Հեռուստաընկերությունում որևէ պաշտոն զբաղեցնելու համար դիմեցի միայն պետական լեզուն սովորելուց հետո: Չնայած նրան, որ ռուսերեն շատ լավ գիտեի, միևնույնն է բարձրագույն կրթություն ստանալ նախընտրեցի Վրաստանում»,- ասւոմ է Սիրուշո Անտոնյանը։
Ամեն տարի ծրագրի սահմաններում ֆինանսավորվում են 100 հայերեն և 100 Ադրբեջաներեն լեզվի ուսանողներ։ Ըստ վիճակագրական տվյալների 2010 թվականին լեզվի նախապատրաստական կրթական ծրագրով ընդունվել են 124 հայ և 175 ադրբեջանացի դիմորդ, իսկ ըստ 2018 թվականի տվյալների նրանց թիվը ընդհանուր 1231 դիմորդով շատացել է։
1+4 Ծրագրից հետ միասին Ջավախքում հայտնի է դարձել Ռուս-հայկական համալսարանում (РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ) ընդունվելը, որը գտնվում է Երևանում և Ջավախքի երիտասարդների հետաքրքրությունը այս ուսումնական հաստատության ուղղությամբ ամեն տարի միմյայն շատանում է։
Ըստ Ախալքալաքի Ռուսական դպրոցի տվյալների՝ 2019 թվականին դպրոցը ավարտել է 31 դիմորդ։ Դպրոցի տնօրեն` Թերեզա Նահապետյանն ասում է, որ.
« 4+1 ծրագրով ուսումը շարունակել պատրաստվում է 4 դիմորդ։ Ինչ վերաբերվում է Ռաու-ին, ուսումնական հաստատություն ընդունվելու մասին դրական պատասխան ստացել են միայն 6-ը, ինչ վերաբերվում է մնացածին մի մասը սպասում է ստանալ պատասխան, իսկ մի մասը անհայտ է: Չնայած երբեմն պատահում է, որ 2 ծրագրով էլ դիմում են և որտեղ ընդունվում են անվճար, այնտեղ էլ մնում են։ Կարծում եմ 4+1 ծրագրով Ջավախքի Հայ դիմորդների հետաքրքրությունը ամեն տարի շատանում է, չնայած Ռաու-ն նայնպես հայտնի է »,- ասում է Թերեզա Նահապետյանը։ Ախալքալաքի 3-րդ Ռուսական դպրոցի ավարտական դասարանի մեծամասնությունը ընդունվելու համար լրացրել են օնլայն դիմումը, իսկ մի մասը հաստատման նամակն արդեն ստացել է։
Անահիտ Մանուկյանը միակն է այն ուսանողների մեջ, ով հարցազրույցով Ռուս-Հայկական համալսարան արդեն ընդունվել է։ Ասում է, որ դասարանի 27 աշակերտների մի մասը պատրաստվում է 4+1 ծրագրով շարունակել ուսումը, իսկ մյուս մասը նրա հետ միասին հետ ուսեւմը կշարունակեն Երևանում։
«Հարցազրույցով ընդունվեցի: Այս համալսարանի մասին 3-րդ տարին է, ինչ տեղեկություն ունեմ։ Այնտեղ են սովորում իմ ընկերները և բարեկամները։ Ծրագրի մասին տեղեկացել եմ նրանցից, մանրամասները ինտերնետում եմ որոնել։ Սովորելն անվճար է։ Հաստատ չգիտեմ, բայց մի մասը Երևանում է, մյուսը՝ Ռուսաստանում։ Ոմանք պատրաստվում են ուսումը շարունակել Թբիլիսիում»,- ասում է Անահիտ Մանուկյանը։
«Ռաուն շատ հայտնի համալսարան է, լավ են սովորեցնում, լավ մասնագետներ են դառնում, լեզուն էլ արգելք չի հանդիսանում, ռուսերենով անգամ կարելի է սովորել, հայերենով էլ»,- ասում է Ախալքալաքի առաջին հանրային Հայկական դպրոցի տնօրեն` Ռուզան Տեպոյանը։
4+1 ծրագիրը, որը դրական ծրագիրներից մեկն է, այս մասին խոսում է Ջավախքի մեդիան և 3-րդ բաժնի ներկայացուցիչները, սակայն կարծում են, որ լավ սկսված ծրագիրը գործատվությամբ չի ավարտվում, որի պատճառով էլ հուսահատված բնակչությունը այլընտրանքային աշխատանք նորից Ռուսաստանում է որոնում։ Հասարակական կազմակերպության` «Ախալքալաքի բիզնես միության» կառավարիչ՝ Մախատա Մացուկատովը ցավում է, որ պետությունը սկսում է լավ ծրագրեր, բայց մինչև վերջ չի տանում։
Ռաու-ն Ռուսաստանի կրթության ,գիտության և Հայաստանի կրթության նախարարության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Ըստ Միջազգային հարաբերությունների մասնագետ` Գիորգի Գաբրոնիձեի գնահատականի - Ռաուն բավականին հեղինակավոր համալսարան է Հայաստանում և Հայաստանի քաղաքացիների համար, ինչը շատ կարևոր է։
«Քանի որ այս պետության բնակչության մեծամասնությունը համաձայնվում ենք, որ ՆԱՏՈ-ի և Երվրոմիության ուղությամբ շարժվենք, ուրեմն դրան վտանգ չպետք է սպառնա: Վտանգից խուսափելու համար պետք է շատ ուսումնական հաստատություններ»,- ասում է ՎԵԻՄ-ի (Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների միություն) նախագահ՝ Սուլխան Սալաձեն: