Կրթություն
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ուսումը մեկ շաբաթով կդադարեցվի
Վրաստանում կորոնավիրուսի գրնացումի պատճառով, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը կանցնի աշխատանքային հատուկ ձևաչափի: Վարչակազմի որոշմամբ ՝ սկսվել են ախտահանման նախապատրաստությունները բոլոր երեք ուսումնական շենքերում, ինչպես նաև դասախոսների և ուսանողների հանրակացարաններում: Այս պատճառով, ուսումնական հաստատությունները մարտի 9-ից 16-ը չեն գործի:
"Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի գիտական խորհրդին ներկայացրեցին առաջարկ, ուսումնական գործընթացի ընդհատման վերաբերյալ: Որոշվեց, որ դասընթացները կդադարեն մարտի 9-ից մինչև 16-ը: Ուսանողներին խնդրում ենք հնարավորինս հաշվի առնել համապատասխան գերատեսչությունների կողմից տրված խորհրդատվությունները», - ասված է համալսարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
Տարածեք :