Ուսումնական տարվա սկիզբը անվտանգության խիստ միջոցներով
16.09.2020
Ախալցիխեի մասնավոր և հանրային դպրոցներում ուսումնական տարին պաշտոնապես համարվում է սկսված: Մունիցիպալիտետում գործող 39 դպրոցներից մի քանիսը ուսումնական գործընթացը հեռավար, մի քանիսն էլ կարող են առաջնորդվել հիբրիդային մոդելով, ինչը ենթադրում է ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ՝ հեռավար ռեժիմով: Սա չի վերաբերում 1-ից 4-րդ դասարանցիներին:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, 2020 ուսումնական տարին դպրոցներում վերսկսվեց այլ կերպ: Ուսումնական հաստատություններում ավանդական միջոցառումներ չեն անցկացվել: Կառույց մտնել առանց թերմոսքրինինգի չի թույլատվրում: Պանդեմիայի պատճառով, բժշկական դիմակներ պետք է կրեն ուսուցիչներն ու դպրոցի բոլոր աշխատակիցները:
Օտար անձանց մուտքն ուսումնական հաստատություն սահմանափակ է: Նրանք դպրոց մտնելու համար պետք է նախ գրանցվեն և ապա անցնեն համապատասխան ստուգում: Աշակերտները դժվարանում են համակերպվել համաճարակի արդյունքում ընդունված նոր կանոնների հետ, բայց միաժամանակ գիտակցում են, որ սա անհրաժեշտ է:
Համաճարակի ֆոնին, հատկապես բարդ իրավիճակում հայտնվեցին առաջին դասարանի աշակերտները: Ըստ ծնողների, երեխաների համար ամենաբարդ առաջադրանքը սոցիալական հեռավորություն պահպանելն է: Հույս ունեն, որ առաջին դասարանցիները ստիպված չեն լինի հեռավար կարգով սովորել, քանի որ այս ընթացքը անփորձ երեխաների համար հատկապես բարդ կլինի: Բացի սրանից, ծնողները համարում են, որ հեռավար կարգով ուսուցումն անբարենպաստ է:
«Հեռավար ուսուցման փորձ արդեն ունենք, թե ինչպես է ընթանում և սա որոշ խնդիրներ էր ստեղծում: Հաճախ անջատվում էր և ստիպված էինք կապ հաստատել ուսուցիչների հետ»,- ասում է առաջին դասարանի աշակերտի ծնող՝ Ռամազ Բերիձեն:
Ծնողները համարում են, որ դասապրոցեսը դպրոցում շարունակելը նշանակավոր է տարրական դասարանի աշակերտների համար: Ծնողներից մեկը՝ Նինո Խուցիշվիլին ասում է, որ ընդհանուր արդյունքի հասնելու համար, նրանց կողմից բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները կպաշտպանվեն: Նա նշում է, որ դպրոցի վարչակազմի ցուցումներին ծնողները վերաբերվում են լրջությամբ և պատրաստ են անել հնարավորինը, որպեսզի չվերադառնան հեռավար կարգի:
Ինչպես ասվել է կրթության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին, 2084 հանրային դպրոցում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և դպրոցները պետք է պաշտպանեն հետևյալ հանձնարարականները.
Աշակերտների միջև պահպանել 1 մետր հեռավորություն Շենք մուտք գործող ցանկացած անձի համար պարտադիր է կրել շնչադիմակ, բացառությամբ աշակերտի Շենք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով, անցնի ջերամաչափում և ձեռքի ախտահանում Աշակերտների մազերը պետք է լինի հավաքած Դպրոցներում պետք է լինի շնչադիմակների պահեստ Սանիտարական հանգույցի մշակում յուրաքանչյուր դասամիջոցին Հերթափոխների միջև կես ժամ ընդմիջում, դասասենյակների սանիտարական մաքրում և օդափոխում Ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում Սենյակների օդափոխում դասաժամերի միջև դասամիջոցներին Հաճախ շոշափելիք մակերևույթների սանիտական մշակում Դպրոցի ընդհանուր շահագործման տարածքում (այդ թվում, միջանցք, ուսուցչանոց և այլն) գտնվող ցանկացած անձ (բացառությամբ աշակերտների) պետք է կրի շնչադիմակ, այդ թվում, դասամիջոցին:
Այն հարցում, որ ուսումնական տարին դպրոցում վերսկսելը նշանակավոր է, բոլորը համամիտ են: Ուսուցիչներն ասում են, որ աշակերտների համար օնլայն դասընթացներում ներգրավվելը բարդ է: Դպրոցի ղեկավարությունը հեռավար ուսուցումն այլևս անհրաժեշտ չի լինի, և որ 2020-2021 ուսումնական տարին կավարտվի խաղաղ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.