80 դիմորդ քովիդի պատճառով չի ներկայացել քննության
Այսօր Վրաստանում մեկնարկել են օտար լեզվի քննությունները, որը կշարունակվի 3 օր: Քննության գործընթացին զուգահեռ այսօրվանից սկսվում է վրացերենի և գրականության աշխատանքների ստուգման գործընթացը:
Վրացերենի եւ գրականության քննությանը կորոնավիրուսով վարակման պատճառով չի ներկայացել շուրջ 80 դիմորդ,- այս մասին հայտարարում է քննությունների ազգային կենտրոնի տնօրեն՝ Սոֆիո Գորգոձեն:
«Ստուգող անձն ամբողջությամբ չի տեսնում կոդավորված աշխատանքը: Յուրաքանչյուր առաջադրանք ուղղվում է միմյանցից անկախ երկու ստուգողի մասնակցությամբ: Եթե նրանց գնահատականները չեն համընկնում, ապա թեստն ուղարկվում է երրորդ մասնագետի մոտ՝ ստուգման նպատակով:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կսկսի նախնական արդյունքները հրապարակել փուլ առ փուլ», — ասված է հաղորդագրության մեջ: