Որ դեպքում ուսումնական տարին կսկսվի դպրոցներում
Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում,- լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած հարցման համաձայն, այս ցուցանիշը հասել է 40%-ի:
«Մենք դպրոցները կանվանենք անվտանգ այն դեպքում, եթե դպրոցում աշխատող և երեխաների հետ կապ ունեցող ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը լինի պատվաստված»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Սակայն, ըստ նրա, եթե համաճարակային իրավիճակն այնպիսին լինի, ինչպիսին այսօր է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը չի կարող ուսման սկսելու վերաբերյալ հանձնարարական տալ: