Հրապարակվել են օտար լեզուների քննությունների նախնական արդյունքները: Նշված տեղեկությունը տարածում է Քննությունների ազգային կենտրոնը։
Օտար լեզվից այս անգամ ամենաբարձր գնահատականները ստացել են Ախալցիխեից և Ասպինձայից։ Անգլերենի թեստում ամենաբարձր՝ 80 միավորը ստացել է Ասպինձայի բնակչուհի՝ Մարիամ Մագրաքվելիձեն։ Դաթա Լոմիձեն, Տատյա Թաթոշվիլին և Սալի Տաբատաձեն օտար լեզվի քննությունից կարողացել են հավաքել 78 միավոր՝ առավելագույն 80-ից։ Թամար Լևիշվիլին և Թեկլա Մանվելիշվիլին հավաքել են 77 միավոր, իսկ Նոդար Թաթոշվիլին 80 միավորից՝ 75։
«Քննությունը նույն դժվարությամբ էր, ինչ նախկինում, ես սպասում էի այս միավորին, սակայն տեխնիկական անսարքությունը խանգարեց բոլոր դիմորդներին, ի վերջո, ես գոհ եմ»,- «9-րդ ալիքի» հետ զրույցում պատմում է Թամար Լևիշվիլին:
Հիշեցնենք, որ Ախալցխացի դիմորդները առավելագույն միավորներ էին հավաքել նաեւ վրաց լեզվի եւ գրականության քննությունից։