Օգոստոսի 12-ին հաստատվել և հրապարակվել են 2022-2023 ուսումնական տարվա համար պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող կրթական ծրագրերը (այսպես կոչված՝ անվճար ֆակուլտետներ)։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանն ունի հետևյալ անվճար ֆակուլտետները.
- Պատմություն;
- Վրաց բանասիրություն;
- Անգլերեն բանասիրություն;
- Տարրական կրթության ուսուցիչների վերապատրաստման բակալավրի-մագիստրոսական ինտեգրված կրթական ծրագիր
- Տնտեսական;
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ;
- Ագրոնոմիա;
- Էկոլոգիա;
- Պետական կառավարում;
- Անասնաբուժության ինտեգրված կրթության ծրագիր:
Դեռ հայտնի չէ, թե որ կրթական ծրագրի համար քանի տեղ է հաստատված, թեեւ այս մասին տեղեկություն կհրապարակվի։
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորմանը, ապա Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի համար նախատեսված է 659250.00 լարի։
Անվճար ֆակուլտետների ցանկն ըստ այլ բուհերի կարելի է գտնել հղումով՝
https://bit.ly/3pgniDW