Դպրոցներում «Զինվորական գործ» կդասավանդվի
2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որում կներգրավվեն բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտներ:
Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում հատուկ պատրաստություն անցած ակտիվ զինվորականները շաբաթական մեկ անգամ կդասավանդեն աշակերտներին։
Բացի այդ, ընդլայնվում է «Պաշտպանություն և անվտանգություն» կրթական նախագծի շրջանակը։