Նոր տիպի հանրային դպրոցներ կստեղծվեն
Վրաստանի խորհրդարանը գարնանային նստաշրջանի ընթացքում կաշխատի «Գեղարվեստական կրթության մասին» Վրաստանի օրենքի նախագծի և փոփոխությունների փաթեթում ներառված հետագա նախագծերի վրա։
Օրենսդրական փաթեթը կառավարությունը կներկայացնի խորհրդարան, և ինչպես անցյալ տարվա զեկույցում ասել էր մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, «գեղարվեստական կրթության խթանումը» առաջնահերթային է.
«Գեղարվեստական կրթության օրենսդրական բարեփոխումների փաթեթի վրա աշխատանքն ավարտվել է, և այն կներկայացվի Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին»։
Մշակույթի կոմիտեն բացատրում է, որ «Գեղարվեստական կրթության մասին» Վրաստանի օրենքի նախագծի նպատակն է հիմք ստեղծել գեղարվեստական կրթության՝ որպես ֆորմալ կրթության մասերից մեկի իրավական կարգավորման համար։
Փոփոխություններ են նախատեսվում մի շարք օրենքներում, որոնցից է «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ հնարավոր կլինի ստեղծել «Գեղարվեստական կրթության մասին» հանրակրթական դպրոց՝ Վրաստանի օրենքով նախատեսված գեղարվեստական ուսումնական հաստատության հետ։