TV9news.ge-ի և Ախալցիխեի մեծահասակների կրթության կենտրոնի կողմից իրականացվող մեդիա դպրոցի շրջանակում ապագա լրագրողների համար շարունակում են անցկացվել վերապատրաստումներ:
Ամերիկայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդները սովորում են, թե ինչ է լրագրությունը, ինչպես տարբերակել իրական ու կեղծ նորությունները, ինչպես պատրաստել օբյեկտիվ ու ճշգրիտ նյութեր։ Բանախոսները ուսումնասիրում են նաև լրագրողական գրելու տեխնիկան (դասական և սոցիալական մեդիայի համար), տեղեկատվության որոնման և ստուգման մեթոդները, էթիկական լրագրության սկզբունքները և մեդիագրագիտության հարցերը: Բացի տեսական գիտելիքներից, նրանք նաև գործնական վերապատրաստումներ կանցնեն:
Դասընթացները անցկացվում են Ախալցիխեի մեծահասակների կրթության կենտրոնում։ Դասընթացները վարում են ինչպես տեղացի, այնպես էլ Թբիլիսիից հրավիրված մասնագետներ։
Մեդիա դպրոցի ուսուցման տևողությունը 4 ամիս է։ Դպրոցն ավարտելուց հետո մասնակիցները կստանան վկայագրեր, իսկ նախագծի ավարտին կընտրվեն երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կստանան մասնագիտական նվերներ։