Սպորտ
Սամցխե-Ջավախքում 1 030 առաջին դասարանի աշակերտ կա
Այսօր Ախալցիխեի 38 հանրային և մասնավոր դպրոցներում ուսումնական ընթացքը վերսկսվեց: Ուսումնական նոր տարին բոլոր դպրոցներում սկսվեց միջոցառումներով:
Ախալցիխեի երրորդ հանրային դպրոցում նոր ուսումնական տարվա սկսման արարողությանը ներկա էին Ախալցիխեի քաղաքապետ՝ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի տեղակալ՝ Գուրամ Մելիքիձեն, դպրոցի տնօրեն՝ Սուսանա Ակոփովան, պատգամավոր՝ Գիորգի Կոպաձեն, Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը և այլն:
Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցի սաները ուսումնական նոր տարին կսկսեն վերանորոգված դպրոցում:
Հայկական դպրոցի վերանորոգված բաժնի բացման արարողությանը ներկա էր նաև գործարար և բարերար Արտյոմ Սուրմալյանը:
Առաջին դասարանցիներին ուսումնական նոր տարվա բացումը շնորհավորեցին դպրոցի տնօրենը, Ախալցիխեի կրթական ռեսուրսային կենտրոնի ղեկավարը և Ախալցիխեի քաղաքային խորհրդի նախագահը: Քաղաքապետարանի կողմից փոքրիկներին գրքեր նվիրեցին:
Տարածեք :