Ախալքալաքի մարզիկները Հայաստանում գրավեցին առաջին տեղը
Հայաստանում անցկացվող բռնցքամարտի միջազգային առաջնությունում Ախալքալաքցի բռնցքամարտիկները գրավեցին առաջին տեղը և նվաճեցին 13 մեդալ, որոնցից 8-ը ոսկյա է:
Սեպտեմբերի 27-29-ը Հայաստանի Մարտունի քաղաքում անցկացվեց բռնցքամարտի միջազգային առաջնություն՝ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին:
Մրցույթին Ախալքալաքից մասնակցում էր 13 մարզիկ: Բոլորը շահեցին մրցանակներ: Ախալքալաքի մարզիկները վերադարձան 8 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:
Ոսկե մեդալակիրներ են – Գրիշա Էլիզբարյանը, Ժիրայր Սաարյանը, Ստեփան Զոպունյանը, Գոռ Այվազյանը, Վիգեն Փիլոսյանը, Սամվել Կազարյանը, Արամ Խրիկյանը և Ալիկ Կուրգինյանը:
Հարկ է նշել, որ Գոռ Այվազյանը Թբիլիսիում հաղթելով Իռլանդիայի ներկայացուցչին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա հանդես է գալիս 41,5 կգ քաշային կարգում: Գոռի մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է:
Բոլոր մարզիկները Ախալքալաքի մարզահամալիրի անդամ են: Նրանց մարզիչներն են ՝ Ատոմ Էլիզբարյանը, Գագիկ Էլիզբարյանը, Վենեդիկ Ղազարյանը և Ագասի Էլիզբարյանը:
Այս մասին տեղեկությունը տարածում է Jnews.ge լրատվական կայքը, թարգմանությունը պատկանում է 9-րդ ալիքին: