Դեկտեմբերի 15-ին Հայաստանում կայացած խառը մենամարտերի ընտրական բաց առաջնությունում «Մաքս» մարզական ակումբի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր։
Առաջնությանը մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ, որոնցից 5-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետից մարզիչ Մաքսիմ Արզումանյանի գլխավորությամբ։
8-9 տարեկանների լարված պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ցոլակ Մեհրաբյանը։ 30կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Դավիթ Պոդողլյանը։ 10 տարեկանների միջև, 26կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Նորիկ Բաղոյանը Օրոջալար գյուղից։
14-15 տարեկանների միջև մինչև 70 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը ղբաղեցրեց Էռնեստ Ամիրխանյանը։ 14-15 տարեկանների միջև մինչև 62կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վաչագան Խաչատրյանը, ում հանձնվեց նաև լավագույն մենամարտողի տիտղոսի գավաթը։
Մարզիչ Մաքսիմ Արզումանյանի խոսքով, մարզիկները հրավեր են ստացել մասնակցել խառը մենամարտերի Հայաստանի առաջնությանը, բացի այդ նաև հրավեր են ստացել մասնակցելու խառը մենամարտերի միջազգային մրցաշարի։
Մարզիկների մրցաշարին մասնակցելու ծախսերը հոգացել են ծնողներն ու մարզիչը։
Մանրամասները
http://nor.ge/am/?p=39092