Սպորտ
Ախալքալաքի մարզիկների հաղթանակը Ուկրաինայում
2019 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը Լվովում անցկացվեց Ուկրաինայի K1 բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին 7 տարբեր երկրներից 8 -ից 16 տարեկան մարզիկներ:
Վրաստանից մասնակցում էին 17 մարզիկներ, որոնցից 7-ը Ախալքալաքի մարզահամալիրի սաներն են: Ախալքալաքցի մարզիկները նվաճեցին հինգ ոսկե և մեկ բրոնզե մեդալ
Պատվավոր առաջին տեղերը զբաղեցրել են՝ Սարգիս Տոնականյանը, Ռազմիկ Քամալյանը, Շուրա Դարբինյանը, Նոդար Դարբինյանը և Վարդան Գասպարյանը: Երրորդ տեղը գրավել է Իգիթ Կյուրեղյանը:
Ըստ մարզիչ՝ Սերժիկ Տոնականյանի, մրցույթից առաջ մարզիկները քրտնաջան աշխատել են հաջողության հասնելու համար:
Jnews.ge
Տարածեք :