15-ամյա Սամվել Կազարյանը դարձել է քիքբոքսինգի Երևանի բաց առաջնության հաղթող։ Նա Հայաստանի մայրաքաղաքում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում։ Ախալցխացի մարզիկը միակ մասնակիցն էր Վրաստանից։ Նրանից բացի առաջնությանը մասնակցում էին 15-16 տարեկան մարզիկներ Հայաստանից, Իրանից և Ղազախստանից։