Այսօր տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ՝ կապված ֆուտբոլի ազգային հավաքականի Վրաստան վերադառնալու հետ։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 22:00-ին։
«Հուլիսի 2-ին, ժամը 22:00-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում։ Եկեք միասին հանդիպենք և շնորհակալություն ասենք մեր ֆուտբոլային թիմին։ Եկեք միասին երգենք Վրաստանի օրհներգը և միասին նշենք վրացական ֆուտբոլային հրաշքը։ Ժամը 21:30-ին Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտից ֆուտբոլի թիմը բաց ավտոբուսով կսկսի երթը դեպի Ազատության հրապարակ։ Ժամը 22:00-ին Ազատության հրապարակում – Վրաստանը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլի թիմին»,- ասվում է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։
Վրաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր առավոտյան վերադարձել է Գերմանիայից։