ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Կվարացխելիայի համար
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է ջանքեր գործադրել Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու ուղղությամբ։ Փարիզյան ակումբը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 200 միլիոն եվրո, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
«Նապոլին» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Կվարացխելիայի հետ, սակայն վրացի ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբը։
Կվարացխելիայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։