Սեպտեմբերի 10-ին, Թբիլիսիի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Ալբանիայի եւ Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումը։
Ալբանիայի դեմ խաղից առաջ Վրաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Տիրանայում՝ հանդիպման ընդունող մարզադաշտում, որին մասնակցել է 24 ֆուտբոլիստ։
Երկու թիմերն էլ հաղթանակով սկսեցին Ազգերի լիգայի նոր առաջնությունը։ Սեպտեմբերի 7-ին առաջին տուրում Վրաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Չեխիային, իսկ Ալբանիան Պրահայում 2:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ: Ուստի այս հանդիպումը սկզբունքային կլինի երկու թիմերի համար էլ՝ հաղթողը դուրս կգա խմբի ուղեգիր և մեծ քայլ կանի դեպի աշխարհի առաջնություն։