10 աստիճան սառնամանիք. ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, մինչև դեկտեմբերի 2-ը արևմտյան Վրաստանում կդիտվի համեմատաբար տաք եղանակ, իսկ արևելյան Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի։
Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում մինչև դեկտեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +7, +9 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +1, +6 աստիճան, գիշերը կիջնի մինչև -6, -10 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիան, Գուդաուրի, Նինոծմինդա, Օմալո) նույնպես սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի -4, +1 աստիճան, գիշերը կիջնի մինչև -8, -13 աստիճան։