Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Ախալցխայի և հարակից շջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սրբալույս Պատարագ և ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։
Պատարագին ներկա էր նաև կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ պարոն Էլվարդ Զազաձեն, որը շնորհավորեց հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ։
Պատարագի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակիցმ շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը օրհնեցին տոնի խորհրդանիշ հանդիսացող զատկական հավկիթները և բաժանեցին ներկաներին։
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: