Կրոն
Աստծուն վստահած արդարությունը
Սամցխե-Ջավախքում հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների հավատացյալները կրոնական իրերը վնասելու պատճառով հետաքննության արդյունքներին տարիներ է ինչ սպասում են: Իսկ իրավապահներն ասում են, որ բնակչության մեջ գործերի հետաձգումը բնակչության մեջ անվստահություն է առաջացնում:

45 օր է, իրավապահ մարմինները փնտրում են այն անձին, ով Ախալքալաքի Խուլգումո գյուղի մատուռում վնասել են սրբապատկերներն ու այլ կրոնական իրերը: ՆԳՆ-ում ասում են, որ այս ընթացքում, հետաքննության ընթացքում հարցաքննել են բոլոր վկաներին, անցկացվել է համապարփակ փորձաքննություն: Չնայած սրան, ոստիկանությունը անգամ կասկածելի հանցագործ չեն գտել: Գործակալության տվյալներով, հետաքննչական գործողությունները շարունակվում են:

«Այս մատուռը մեզ համար շատ նշանակավոր է: Այստեղ գալիս ենք աղոթելու, միշտ ուշադիր ենք: Տանիքից ջուր էր կաթում, վերանորոգեցինք: Չեմ կարծում, որ սա քրիստոնյան կարող էր անել – ոչ հայը կաներ նման բան, ոչ էլ վրացին»,-
ասում է գյուղի բնակիչ՝ Ռոմիկ Մանվելյանը:



Ներքին գործերի նախարարության Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը հենց այդ օրը, ապրիլի 4-ին հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել:

Բավականին երկար ժամանակ է, ինչ նույն գործողության «հեղինակի» պատժին են սպասում կաթոլիկ եկեղեցու հավատացյալները և հոցևոր անձինք: Մատուռի մոտ կրոնական իրերի այրման փաստով, հետաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի եւ երկու ամիս: Գործակալությունը այս դեպքում նույնպես նշում է, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է:

«Հետաքննությունը չի ընդհատվել: Հարցաքննել են տասնյակ վկաներ, անցկացրել են բոլոր փորձաքննությունները և դատախազության համար հասանելի է ամփոփիչ որոշումը»:

Սուրբ Նինոյիանվան կաթոլիկ մատուռի հարակից տարածքում, սրբապատկերները եւ աղոթքների գիրքն այրվել է 2018 թ. Մարտի 12-ին: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը ենթադրում է քաղաքական, սոցիալական կամ կրոնական միավորման ստեղծման կամ նրա գործունեության խանգարումը:

«Սա պատահականություն չէր: Դուրս էին հանել և այրել գիրքը: Այստեղից էլ կասկած առաջացավ, որ միտումնավոր էին վառել: Ինչ որ մեկը սիրում է սադրանքներ»,- կասկածում է Վալեի բնակիչը:



«Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունում նշում են, որ Ներքին Գործերի Նախարարությունը նմանատիպ փաստերի ժամանակին ուսումնասիրման ընթացքում կրկնակի պատասխանատվություն է կրում: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ծրագրի ղեկավար Մարինե Կապանաձեն կարծում է, որ հետաքննող գործակալությունում չկա որեւէ քաղաքական ցանկություն կամ չեն տեսնում մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը:

«Սա պետական մարմինների կողմից, ճիշտ մոտեցում չէ: Երբ խոսքը վերաբերվում է այնպիսի զգայուն հարցերին, ինչպիսին են նման թեմաները, կրկնակի կարևոր է, որ ՆԳՆ-ը ավելի շատ ջանքեր գործադրի, քանի որ այս իմաստով հասարակությունում դեռեւս տոլերանտությունը չի ձևակերպվել»:

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.