Սուրբ Ծնունդը մեծ տոն է, որ հաստատվել է ի հիշատակ Բեթղեհեմում Հիսուս Քրիստոսի ծնունդի: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարեւորագույն տոներից մեկն է եւ աշխարհի ավելի քան 100 երկրներում պետական տոն է համարվում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի Ծնունդը տոնում են ոչ միայն կաթոլիկները, այլ նաեւ աշխարհի մի շարք երկրների ուղղափառներ, լյութերականներ եւ բողոքական այլ եկեղեցիներ:
Քրիստոնյաների կողմից Սուրբ Ծնունդը նշելու առաջին վկայությունները վերաբերում են 4-րդ դարին: Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական ամսաթիվը վիճելի հարց է եւ ոչ միանշանակ է լուծվել: Հնարավոր է, որ դեկտեմբերի 25-ի ընտրությունը կապված է այս օրվան համընկնող հեթանոսական «Անպարտելի Արեգակի ծննդյան» տոնի հետ, որը Հռոմում քրիստոնեության ընդունումից հետո նոր բովանդակություն է ստացել:
Ժամանակակից հիպոթեզներից մեկի համաձայն՝ ամսաթիվն ընտրվել է քրիստոնյաների կողմից Աստծու մարմնավորման եւ Զատկի տոների պատճառով: Համապատասխանաբար, այդ օրվան ավելացել էր 9 ամիս (մարտի 25), եւ Սուրբ Ծնունդը նշվում էր ձմեռային արեւադարձի օրը: