Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի վիճակը ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական կենտրոնի տնօրեն Մարինա Եզուգբաիայի խոսքով՝ կենտրոնում կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակը բարելավվել է:
Սակայն, նրա խոսքով, ինֆոկցիոն հիվանդանոցում երկու պացիենտի վիճակը խնդրահարույց է:
«Մեր կենտրոնում հիվանդների վիճակը դինամիկ բարելավված է: Մինչ այժմ, կան երկու շատ լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներր: Մեկի մոտ կայունացում է նկատվում, մյուս հիվանդի դեպքում՝ ոչ: Մնացած պացիենտների մետ, ծանր թոքաբորբով, հիվանդությունը չի առաջադիմում: Սա ցույց է տալիս, որ դրանց վիճակը հավանաբար կլինի հուսալի և չի դառնա կրիտիկական, և դրանք ժամանակին կվերականգնվեն», – ասաց Մարինա Եզուգբաիան:
Ինչ վերաբերում է ապաքինցածնորին, ապա Էզուգբաիայի խոսքով՝ վարակից բուժվել է ընդհանուր առմամբ 45 պացիենտ:
«45 պացիենտ ապաքինվել է ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկ, ցերեկը, անցկացրած թեստավորման արդյունքում ավելացավ ևս մեկը», – ավելացրեց Եզուգբաիան:
Ըստ Էզուգբաիայի, այսօր չորս նոր հիվանդներին կանցկացնեն թեստավորում կորոնավիրուսի վրա: Էզուգբաիան նաև ասում է, որ նրանք կենտրոնում չունեն վարակված բժիշկ:
Առաջին ալիք