Բեռների փոխադրումը Վրաստանի միջանցքով նվազել է
Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է Վրաստանի միջանցքի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ ուսումնասիրություն:
Ուսումնասիրվել է, թե արդյոք աճում են Վրաստանի երկաթուղով բեռնափոխադրումները և ինչպես է երկիրը օգտագործում իր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ տրանսպորտային միջանցքի տնտեսական հնարավորությունը:
Գնահատման համար ընտրվել է 6 բաղադրիչ.
Երկաթուղային բեռնաշրջանառություն (հազար տոննա-կմ),
Երկաթուղային տարանցիկ բեռնաշրջանառություն (հազար տոննա-կմ),
Փոխադրված բեռներ (մլն տոննա),
Փոխադրված տարանցիկ բեռներ (մլն տոննա),
Փոխադրված կոնտեյներային բեռներ (հազար տոննա),
Փոխադրված տարանցիկ կոնտեյներային բեռներ (հազար տոննա):
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, բոլոր վեց ուղղություններով բեռնահոսքերի աճի միտումը ակնհայտ էր, միջինում՝ 25%-ով: Սա հիմնականում պայմանավորված էր տարբեր միջանցքներից բեռների վերաուղղորդմամբ:
Ուսումնասիրության արդյունքներով հաստատվել է, որ 2024 թվականին, 2022 թվականի համեմատ, բեռների փոխադրումները նվազել են.
Երկաթուղային բեռնաշրջանառություն՝ -4%,
Երկաթուղային տարանցիկ բեռնաշրջանառություն՝ +2% (նշանակալի աճ չկա),
Փոխադրված բեռներ՝ -6%,
Փոխադրված տարանցիկ բեռներ՝ -3%,
Փոխադրված կոնտեյներային բեռներ՝ 0%,
Փոխադրված տարանցիկ կոնտեյներային բեռներ՝ -11%:
«Եզրակացության կարգով պետք է նշել, որ ռազմական գործողությունների արդյունքում բեռնահոսքերի վերաուղղորդում իրականում տեղի է ունեցել Վրաստանի միջանցքով, սակայն հետագա տարիներին ակնհայտ է բեռնահոսքերի նվազում և նախորդ միջանցքներին վերադարձի կայուն միտումը»,- նշված է ուսումնասիրության մեջ: