Եղանակի պատճառով Վրաստանի ճանապարհներին գործում են սահմանափակումներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում ճանապարհներին ստեղծված իրավիճակի մասին։
Գերատեսչության հաղորդմամբ, Ռիկոթիի լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է։ Ռիկոթիի լեռնանցքում (Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 141 կմ) ավտոճանապարհը մաքրվել է ձնահոսքից, և երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Ձնահոսքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ձյան ինտենսիվ տեղումների պատճառով հատուկ տեխնիկան շարունակաբար մաքրում է Ռիկոթի մայրուղու ողջ հատվածը։
«Երկրում մի քանի օր ինտենսիվ ձյան պատճառով մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա՝ միջազգային ավտոճանապարհներն ու միջպետական ճանապարհները մաքրելու համար։ Ինտենսիվորեն մաքրվում են ճանապարհները և սփռվում է տեխնիկական աղ: Ձնահոսքի վտանգի, առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների առանձին հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ», – հայտնում են Ճանապարհային վարչությունից։
Ըստ նրանց՝ այս պահին ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է հետևյալ ուղղություններով. Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 42-180 կմ (Աղաիանի տրանսպորտային հանգույց – Զեստափոնի տրանսպորտային հանգույց) հատվածում, Սենակի-Փոթի (Ասաքցևի) – Սարփի ավտոճանապարհի 48-119 կմ (Գրիգոլեթի-Սարփի) հատվածում, Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին, Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին և Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 30-184 կմ (Ջվարի-Ուշգուլի) հատվածում:
Ձյան առատ տեղումների պատճառով միայն բարցր անցողություն ունեցող (արտաճանապարհային) տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է՝ Քութայիսի (Ծղալտուբո շրջանցիկ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 88-124 կմ (Լենտեխի-Մելե) հատվածում: Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոմոբիլային ճանապարհի (Պաքսաձեներ գյուղ-Գոդերձի հանգստավայր) հատվածում, Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Փոնա-Չումաթելեթի և Զեստափոնի-Կիցխի-Խարագաուլի ավտոճանապարհներին, որտեղ թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով:
Ինտենսիվ ձյան, մերկասառույցի, ձնահոսքի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը – Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի – Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում. Կոդա – Փարցխիսի – Մանգլիսի – Ծալկա – Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում. Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմայրուղու 44-46 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում, Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ավտոմայրուղու 2-28 կմ հատվածում, Զուգդիդի – Ջվարի – Մեստիա – Լասդիլի 185-192 կմ (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում և Քութայիսի (Ծղալտուբո Շրջադարձ) – Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 125-151 (Մելե-Լասդիլի) հատվածում:
«Ճանապարհների վարչությունը շարունակական ռեժիմով շարունակում է միջազգային և հանրապետական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները։ Հաշվի առնելով, որ առատ ձյունը երկրում շարունակվում է, խնդրում ենք զերծ մնալ ճանապարհորդություններից, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Բացի այդ, խնդրում ենք երթևեկել լավ վիճակում գտնվող ավտոտրանսպորտով և սեզոնին համապատասխան անվադողերով և պահպանել երթևեկության կանոնները»,- նշում են Ճանապարհային վարչությունից։