Ինչպիսի եղանակ է սպասվում Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում սեպտեմբերի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։ Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար զով և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ։
Թբիլիսիում հնարավոր է փոքր անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։ Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +24 աստիճան։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատեւ անձրեւ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +20 աստիճան տաքություն։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։