Սկսած այսօրվանից՝ նոյեմբերի 25-ից, Վրաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։
Նոյեմբերի 26-28-ին երկրի մեծ մասում կանխատեսվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, որոշ վայրերում՝ ուժեղ տեղումների։ Բարձր լեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, բուք և ձնահյուսերի վտանգ։
Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի և ձնահյուսերի վտանգի պատճառով ճանապարհային որոշ հատվածներում կարող է սահմանափակվել տրանսպորտի շարժը։