Ծովում սպասվում է 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ
Բնապահպանության ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը:
Ըստ կանխատեսումների՝ Սև ծովի ափամերձ հատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են շատ ուժեղ քամիներ, վտանգի աստիճանը բարձր է։
«Փետրվարի 23-24-ին Սև ծովի ափամերձ հատվածում սպասվում է շատ ուժեղ քամի և 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ (վտանգի բարձր մակարդակ)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։